Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը | Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել. Ղահրամանյան | Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան

Լրահոս

Արցшխի թեման փшկել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հարցերի հանձնախմբի համակարգող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ հանձնախմբի որոշ անդամներ տարեսկզբին հանդիպել են ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ։ Արցախի հանձնախումբը հարկ է համարել իրենց անելիքների մասին տեղեկացնել ՀՀ իշխանության պատկան գերատեսչություններին՝ հույս ունենալով, որ եթե ոչ բացահայտ, ապա ստվերային աջակցություն կցուցաբերեն իրենց ինչ-ինչ հարցերում։

Հանձնախումբը քննարկել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպելու տարբերակները, ի վերջո, նախապատվությունը տվել են ծագումով արցախցի Գրիգորյանի հետ հանդիպելուն՝ հույս ունենալով, որ նա իրենց համախոհը կդառնա, եւ համագործակցություն կստեղծվի։ Սակայն հադրութեցի Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումն անցել է աննկարագրելի սառը մթնոլորտում:

Մեզ պատմեցին, որ ընդամենը 20-30 րոպե է տեւել այն, ներկայացվել են հանձնախմբի անելիքներն ու առաքելությունը, փորձել են նրան հասկացնել, որ եթե անգամ մեծ արդյունքների հնարավոր չլինի հասնել, գոնե հարցը տաք կպահեն, եւ դա կնպաստի Հայաստանի պաշտպանության հզորացմանը, ադրբեջանական ագրեսիան կզսպի։ Սակայն Արմեն Գրիգորյանն անգամ չի ցանկացել մինչեւ վերջ լսել հանձնախմբին եւ հասկացրել է, որ Արցախի թեման փակված է` իշխանությունն անելիք չի տեսնում այդ հարցում»:

Մանրամասները՝ այստեղ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև