Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցի | Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դшտшխшզnւթյnւնը լսում է․ ես hшնցшգnրծnւթյшն մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպшրտել են, պшտшuխшնшտվության ենթшրկեք․ Uրբшզшն | ՆԳՆ nuտիկшնnւթյnւնը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բшցшռшպես oրենքով իր առջև դրված խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել | Հայաստանը վերшծվում է ԱՄՆ բիոլшբորшտորիшների «փnրձшդшշտի». Հանրապետության հրապարակ | Uшhմшնшպшհները նախնական տեղшզննnւմ են իրականացնում Կիրшնցnւմ | Տեղեկությունները, որ uшhմшնը անցնելու է Կիրшնցnւմ նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցшվnք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան | Uш hшկшռшկորդի կшմքը ի կшտшր шծելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «uшhմшնшզшտմшն» մասին | ՆԳՆ-ԱԺ երկօրյա կլոր սեղան-քննարկումները շարունակվում են. մանրամասներ (լուսանկարներ) | Ես չեմ տեսել այսքան կnնuենunւuшյին դրuևnրnւմ, որքան տեսա Uրբшզшնի հետ հանդիպմանը. Մամիջանյան | Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր hшնրшhшվшքը, ամսի 27-ին կմեկնարկեն մեր կшրևnր, կnնկրետ նшխшձեռնnւթյnւնները. Բшգրшտ Uրբшզшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննիչը առաջարկել է փшկել գnրծը, ես կդիմեմ ՄԻԵԴ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ չի գրանցվել Արշակ Կարապետյանի կուսակցությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Unրnuшկшնների հետ թող չքչփչшն, թե չէ шղբшնnց կգնшն | 27-ամյա երիտшսшրդի դեմ ցnւցմnւնք տվшծ քшղшքшցnւ հшuցեին uպшռնшլիքներ են հնչեցրել․ քրեшկшն վшրnւյթ է նшխшձեռնվել

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սարսափելի է փախչել քո տնից. Շվեդիայի եկեղեցին աղոթում է Ղարաբաղի հայերի համար․ Aravot.am

Հայաստան է ժամանել Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենը, որը շվեդ Եկեղեցում աչքի է ընկնում իր հայամետ դիրքորոշմամբ: Նա Շվեդիայում մշտապես հրապարակային խոսում է Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների մասին և դատապարտում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը։
Այսօր Միքայել Մոգրենը հանդիպում ունեցավ Մասյացոտն թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի հետ: Սրբազանը նրան ուղեկցեց Մասիսի թիվ 4 մանկապարտեզ, որտեղ ժամանակավոր բնակեցված է Արցախից բռնի տեղահանված 17 ընտանիք՝ 44 անձ:
Արցախցիները ներկայացրեցին իրենց խնդիրները, թե ինչպես են մի քանի ընտանիքով մի սենյակում մնացել, ինչ ապրումներ են ունեցել տեղահանվելիս եւ այլն:
Հյուրը հետաքրքրվում էր, թե ինչպես են սնվում, ինչպե՞ս են ապրում, քնում, լվացք անում այդ տարածքում, ինչպե՞ս են հոգում իրենց կենցաղային կարիքները:
Արցախցիների հետ հանդիպումից հետո Միքայել Մոգրենին խնդրեցինք կիսվել իր տպավորություններով: Սրբազանը պատասխանեց. «Նրանք փախստականներ են, որոնք փախել են իրենց տներից: Սարսափելի է փախչել քո տնից: Սա նրանց համար բոլորովին նոր իրավիճակ է, դա ցնցում է, ստիպված են նոր կյանք սկսել: Սա աղետ է ու նրանք բոլորը այդ աղետի մեջ են: Խորապես ցավում եմ նրանց համար»: Հարցրեցինք՝ ինչպե՞ս կարող է ձեր աջակցությունը ազդել քաղաքական որոշումների վրա՝ նա պատասխանեց. «Ես կարող եմ իմ երկրում փորձել համոզել քաղաքական գործիչներին բողոքել Ադրբեջանի և այս իրավիճակի դեմ: Ես ոչինչ չեմ կարող խոստանալ, բայց կարող եմ փորձել փոխել կարծիքը կամ ձեւավորել տեսակետ: Ես ենթարկվում եմ Շվեդիայի եկեղեցուն, ուստի առաջարկելու եմ փորձել ընդգծել փախստականների և Լեռնային Ղարաբաղից եկած մարդկանց խնդիրը, իրավիճակը և նրանց հետ կատարվածը, Շվեդիայի ժողովրդին փորձելու ենք իրազեկել այս իրավիճակի մասին: Ես եւ իմ եկեղեցին մտահոգված ենք այս հարցով, փորձենք հասնել նրան, որ քաղաքական գործիչները նույնպես մտահոգվեն եւ դատապարտեն կատարվածը»:
Ըստ շվեդ սրբազանի, Արցախից բռնի տեղահանվածները զգում են իրենց այնպես, ինչպես կզգար ցանկացածը, այդ թվում՝ ինքը, եթե իրեն էլ քշեին իր երկրից: Նրա խոսքով՝ ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու վաղը, հաջորդ անգամ գուցե իր երկիրը սահմանային ճգնաժամ ունենա. «Դրա համար ուզում եմ Ղարաբաղի հայերին ասել, որ Շվեդիայի եկեղեցին աղոթում է ձեզ համար, որովհետեւ սա սարսափելի է»:

Այնուհետեւ Շվեդիայի եկեղեցու պատվիրակության անդամները Գեւորգ սրբազանի ուղեկցությամբ հանդիպեցին Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի հետ:
Նա, ողջունելով հայասեր հյուրերին՝ ասաց. «Դուք Հայաստան եք եկել մեզ համար շատ ծանր ժամանակահատվածում եւ որպես քրիստոնյա հոգեւորական՝ ձեր օրհնությունը բերեք մեզ համար, ձեր հավատքն ու աղոթքները բերեք մեր երկրին»: Պարոն Համբարձումյանն ասաց, որ այս պահին Մասիս համայնքում 8600 արցախահայեր են բնակվում, մինչ այդ այստեղ եկել է 17 հազար արցախցի. «Երբ որ մեր հայրենակիցների բռնի տեղահանումը սկսեց, մենք ունեինք 24-ժամյա շտաբ: Որեւէ արցախցի որեւէ օր դրսում չի գիշերել: Բարդ ժամանակաշրջան էր ու այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են մեր հայրենակիցների կարգավիճակով, շատ ոգեւորիչ է, դրա համար շատ շնորհակալ եմ»: Միքայել սրբազանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են գումար գտնում արցախցիների խնդիրները լուծելու համար՝ համայնքապետը պատասխանեց, որ միջազգային մի շարք կազմակերպությունների հետ են համագործակցում, իսկ մինչ այդ, երբ արցախցիներին ծածկով ապահովելու սուր խնդիր կար, ընտանիքներով, ընկերներով ու հարազատներով են փորձել խնդիրներին լուծում տալ՝ համայնքում գործող գործարարների աջակցությամբ եւ եկեղեցու անմիջական մասնակցությամբ. «Սրբազան հայրը այդ աշխատանքներում ներգրավված է եղել, նաեւ Հայ առաքելական սուրբ եկեղեցին է մեծ օգնություն ցուցաբերել արցախահայերին: Մինչեւ հիմա մշակութային, սոցիալական մի շարք ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի մեղմացնենք նրանց իրավիճակը: Ուզում ենք այնպես անենք, որ արցախցին իրեն տանը զգա»:

Հանդիպումից հետո համայնքապետը Միքայել սրբազանին նվիրեց հայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի դիմապատկերով հուշամեդալ, ինչպես նաեւ համայնքի դպրոցականներից մեկի ձեռքի աշխատանքը՝ Գրիգոր Նարեկացու սրբապատկերը:

Միքայել սրբազանը նույնպես խորհրդանշական նվեր հանձնեց՝ սրբապատկեր եւ մոմ՝ լուսավորելու խավարը:

Մանրամասները և ֆոտոշարքը՝ Aravot.am-ում

Facebook
Twitter

Կարդացեք նաև