Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան

Լրահոս

Շիրակի թեմի առաջնորդությամբ՝ Գյումրիից երթը մեկնարկեց դեպի Երևան

Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և Բագրատ Սրբազանի երթ է մեկնարկել Գյումրիից դեպի Երևան։

Լրագրողների այն հարցին, թե իշխանությունները նշում են, որ այս շարժումը ուղղորդված է՝ Սրբազանը համաձայնեց․ «Այո՛, ուղղորդված է, ուղղորդված է Աստծով»։

Ըստ Սրբազանի՝ իրենք չեն էլ ձեռնարկել, ուղղակի ժողովրդի պահանջին դեմ հանդիման են գնացել և այդ պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել։

Հարցին, թե համաձա՞յն է այն տեսակետին, որ եկեղեցին քաղաքականությամբ չպետք է զբաղվի՝ նա նշեց՝ իհարկե, ոչ․

Սրբազանը հավելեց, որ ինքը երբեք էլ այդ տեսակետը չի կիսել և ակտիվ քաղաքական կարծիք հնչեցրել է բոլոր իշխանությունների ժամանակ։ Քաղաքական կյանքով չզբաղվելը վերաբերում է  նրան, որ եկեղեցին ձգտում չունի լինել պետական կառավարման ղեկին։

Նման ձգտում և ամբիցիա չունեն, իրենց ծառայությունը բավարարում է, բայց անտարբերությունը մահացու մեղք է, և իրենք չեն կարող լինել անտարբեր այն ամենին, ինչը վտանգում են մեր պետականությունը և մեր ժողովրդի անվտանգությունը։

«Հետո մեզ պետք է չէ՞ մեղադրեն»,- ասաց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև