Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան

Լրահոս

Վե՛րջ տվեք երկшկի ստшնդшրտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խuտnրեն դшտшպшրտnւմ է և կnչnվ դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին

Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների և ոչ միայն նրանց նկատմամբ ոստիկանությունն աննախադեպ բիրտ ուժ է կիրառել: Անգամ մայթերից են մարդիկ բերման ենթարկվել:

Հերթական անգամ ոստիկանությունը չի խորշել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ բռնություն կիրառել:

Այսպես՝ ABC Media-ի օպերատոր Մհեր Դավթյանին ոստիկանության աշխատակիցներից մեկը հրել է, ապա տեսնելով, որ վերջինս ընկել է աստիճաններին, առանց հետ նայելու՝ հեռացել է, իսկ Թումանյան փողոցում ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայողներ (կարմիրբերետավորներ), ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան բռնություն են գործադրել «24News.am»-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել ու տեղափոխվել հիվանդանոց։

Բնականաբար, Քննչական կոմիտեն, որն այնքան ուշադիր է կառավարող ուժի գրասենյակում գործող լրատվամիջոցի ու առհասարակ իշխանամետ լրատվամիջոցների լրագրողների մասնագիտական աշխատանքը «խոչընդոտելու» ցանկացած փորձի նկատմամբ ու անհապաղ քրեական վարույթներ է հարուցում, որևէ հաղորդագրություն նշված դեպքերի վերաբերյալ չի տարածել:

Հատկանշական է, որ «24News.am»-ի խմբագրակազմը լեգիտիմ կասկածներ ունի լրագրողի նկատմամբ կարմիրբերետավորների հարձակման՝ ուղղորդված լինելու https://www.24news.am/news/342343  վերաբերյալ, ինչի մասին արել են հրապարակային հայտարարություն:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը, ՆԳՆ ղեկավարությանը հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները, իսկ Քննչական կոմիտեին՝ վերջ տալ երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային:

Լրագրողը ցանկացած իրավիճակում պետք է կատարի իր աշխատանքը, իսկ ոստիկանությունը պետք է ապահովի լրագրողի մասնագիտական գործունեության անխափան իրականացումը՝ առանց սահմանափակելու այն, առավել ևս՝ առանց լրագրողի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու: 

Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև խստագույնս դատապարտում է ատելության խոսքի բոլոր տեսակի դրսևորումները՝ երկու կողմերին կոչ անելով զերծ մնալ սոցիալական ցանցերում և իրենց ելույթներում դրսևորվող դատապարտելի այդ խոսույթից, թիրախավորումներից:

Միջազգային լրագրողական ու իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին հորդորում ենք ուշադրության կենտրոնում պահել լրագրողների հանդեպ ոստիկանների կողմից դրսևորվող վարքագիծը և տալ առարկայական գնահատականներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Facebook
Twitter

Կարդացեք նաև