Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան

Լրահոս

Ալիևին կnչ ենք անում шնhшպшղ ազшտ шրձшկել шպoրինшբшր պшhվnղ բոլոր հայերին. Լեմկինի ինստիտուտը uտnրшգրшhшվшք է սկսել

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիներին և այդ առնչությամբ ստորագրահավաք է սկսել։

«Բարերար, մարդասեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի կառավարության կողմից և ապօրինաբար պահվում է այլ նշանավոր հայերի հետ։ Ժամանակն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհապաղ ազատ արձակի այս հայերին», — նշվում է հաղորդագրությունում:

Ասվում է նաև, որ այս անհատների առողջության և վիճակի մասին շատ քիչ տեղեկատվությունը խորապես մտահոգիչ է: Այս անձինք կալանավորվել են ներպետական և միջազգային իրավունքի ակնհայտ խախտումով, ներառյալ ՄԱԿ-ի և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաները, որոնց կողմ է Ադրբեջանը:

Նրանց կալանքի պայմանները խորապես մտահոգիչ են, ներառյալ նրանց ընտանիքների հետ ոչ համարժեք շփումները, կանոնավոր անկախ մոնիտորինգի կամ հյուպատոսական հասանելիության բացակայությունը, ինչպես նաև տեղական և միջազգային իրավաբանների հասանելիության մերժումը:

Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավական չափանիշները և մարդու իրավունքները, որոնցից կախված է խաղաղությունն ու կայունությունը։ Ամեն օրը կարևոր է այս բանտարկյալների կյանքի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության պայմանագիր պետք է ներառի նրանց ազատումը։

Իրենք կոչ են անում նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված այս բոլոր անձանց:

Խնդրագրի հեղինակները հիշեցրել են անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության դեմ զանգվածային ռազմական ագրեսիայի և դրա հետևանքով 120,000 էթնիկ հայի հարկադիր տեղահանման մասին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ սա անվիճելիորեն էթնիկ զտում է. աշխարհի մեծ մասը համաձայն է: Իրավապաշտպան կազմակերպություններն ադրբեջանական գործողությունները որակել են որպես ցեղասպանություն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև