Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանում բանակի զինծառայող է անհետացել:
Ջեյհուն Հուսեյնովը հունիսի 9-ին չպարզված հանգամանքներում անհետացել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Գյուննուտ գյուղի ուղղությամբ։
Իրականացվում են որոնողափրկարական աշխատանքներ:
Նշենք՝ նախօրեին Ադրբեջանում կայծակի հարվածից ծառայության ժամանակ 2 սահմանապահ էր մահացել:


















































