Ադրբեջանի ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը համատեղ հայտարարության են տարածել, որի մեջ ասվում է՝ Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել են ոստիկաններ և քաղաքացի։
Ըստ հաղորդագրության՝ 1986 թվականին ծնված Ռովշան Ալլահվերդիևը, որը հետախուզման մեջ էր և մի քանի դատվածություն ուներ, ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել ոստիկանության աշխատակիցներին։
Ալլահվերդիևը, թաքնվելով ընտանիքի անդամների հետևում, կրակ է բացել Lancaster որսորդական հրացանից՝ սպանելով երեք ոստիկանի և մեկ քաղաքացիական անձի։
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընթացքում Ալլահվերդիևը վնասազերծվել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։















































