Skip to main content

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը | ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան | Միասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարիներով դատարանների դռներ ենք, ես առաջարկություն ունեմ կառավարությանը. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 32 դատական գործեր ունենք, մեր սփականությունից մեզ վռնդել չեն կարող. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն. սեփականատիրոջ իրավունքը ոտնահարում եք, բիզնեսն շահը հովանավորում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ իմ տնից ուզում եք հանեք, արդարություն չկա, կա կոռուպցիա. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուտացնում, խմացնում են, հանցավոր խմբով Երևանը լափում. Տիգրան Հեքեքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանն էլ մեր թաղամասում տուն ուներ պայքարում էր «գերակա շահի» դեմ , հիմա մոռացավ | ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ կհամարենք. Պապոյան | Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր» | ՈՒՂԻՂ. Գերակա շահ ճանաչված թաղամասերի բնակիչների հրատապ ասուլիսը | Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան | Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի․ Իվետա Տոնոյան | 5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից ու մահացել

Լրահոս

Նիդեռլանդներում 12 բուժաշխատողի կարանտին են ուղարկել հանտավիրnւսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար

Նիդերլանդների Նեյմեգեն քաղաքի Ռադբաուդ համալսարանի բժշկական կենտրոնի տասներկու աշխատակիցներ վեցշաբաթյա կարանտինի մեջ են հայտնվել՝ հանտավիրուսով վարակված պացիենտի հետ շփման ժամանակ անվտանգության միջոցառումների խախտման պատճառով։ Այս մասին հայտնել է Hart van Nederland պորտալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ տեղեկության՝ հիվանդանոցում խոստովանել են, որ պացիենտի բուժման ժամանակ անվտանգության գործող արձանագրությունները լիարժեքորեն չեն պահպանվել։

«Չնայած վարակվելու հավանականությունը չափազանց փոքր է, անվտանգության միջոցառումների պահպանումը չափազանց կարևոր է բուժման գործընթացում ներգրավված բոլոր անձանց համար։ Մենք ցավում ենք, որ դա տեղի է ունեցել մեր համալսարանական բժշկական կենտրոնում»,- լրագրողներին հայտարարել է կլինիկայի վարչության նախագահ Բերտին Լահյոյսը։

Ինչպես հստակեցնում է պորտալը, պացիենտից անալիզի համար վերցված արյունը վիրուսի բնույթի պատճառով պետք է մշակվեր ավելի խիստ ընթացակարգով։ Բացի այդ, հիվանդանոցից հայտնել են, որ պացիենտի կենսանյութերի ուտիլիզացումն իրականացվել է ոչ համապատասխան արդի միջազգային հրահանգների։

Մայիսի 7-ին Ռադբաուդ համալսարանի բժշկական կենտրոնը հայտնել էր, որ MV Hondius լայներից տարհանված պացիենտներից մեկի հանտավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։ Պացիենտը տեղեկացվել է այդ մասին, նա համապատասխան բուժում է անցնում հիվանդանոցի բաժանմունքներից մեկում։

Մայիսի 11-ի երեկոյան MV Hondius լայները, որի վրա տեղի էր ունեցել հանտավիրուսի բռնկումը, Կանարյան կղզիների Տեներիֆե նավահանգստից մեկնել է Նիդերլանդներ։ Ընդհանուր առմամբ նավում հանտավիրուս է հայտնաբերվել ութ մարդու մոտ։ Երեք ուղևոր մահացել է, մեկ հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Վարակի հետագա տարածումը կանխելու համար ուղևորներին հրահանգվել էր մնալ նավախցիկներում, սակայն հանտավիրուսի ինկուբացիոն շրջանը կարող է տևել մի քանի շաբաթ, ինչը դժվարացնում է նոր դեպքերի օպերատիվ հայտնաբերումը։

Ապրիլին Նիդերլանդների դրոշի ներքո նավարկող լայները դուրս էր եկել Արգենտինայի Ուշուայա քաղաքից և ուղևորվել դեպի կրուիզի վերջնակետ՝ Կանարյան կղզիներ։ Նավում եղել է շուրջ 150 մարդ, հիմնականում՝ Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Նիդերլանդների և ԱՄՆ-ի քաղաքացիներ։

Հանտավիրուսը վիրուսների ընտանիք է, որը ախտահարում է հիմնականում մանր կաթնասուններին, սակայն կարող է փոխանցվել նաև մարդուն: Ծանր դեպքերում ախտահարվում են վարակվածների թոքերը, նրանց մոտ զարգանում է սրտային անբավարարություն և հեմոռագիկ տենդ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև