Skip to main content

Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին | Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico | Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար․ Կարապետյանը՝ Խանդանյանին | Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան | Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից | Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում | Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ | Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնողների ու փրկողների պարագայում Ադրբեջանը ստանում է իր ուզածը, գուցե կոալիցիա կազմեք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում եմ կայացրել՝ կադրային լուծումներ են լինելու բանակում մահերի համար. Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան | Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է, նա մեղքը չի ընդունում. փաստաբան

Լրահոս

Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ Ադրբեջանն ուզենա հարձակվել. Իրանի դեսպան

Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, ինչի համար Ադրբեջանն ուզենա հարձակվել Հայաստանի վրա, «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Ազատություն».- Պարոն դեսպան, Իրանի նախագահական ընտրությունների օրը Դուք ասել էիք, թե անկախ այն հանգամանքից՝ ովքեր կլինեն իշխանության ղեկին Իրանում և Հայաստանում, Իրանի սկզբունքային քաղաքականությունը չի փոխվի․ Թեհրանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։
Կխնդրեմ փակագծեր բացեք, ի՞նչ է սա նշանակում՝ կոնկրետ քայլերի տեսքով։

Սոբհանի․ — Սա փակագծեր չունի, և ամենի ինչ շատ հստակ է․ մեր մեծարգո նախագահը, պարոն Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, շատ հստակ ասաց, որ հստակ դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Մենք հստակ դեմ ենք աշխարհքաղաքական փոփոխություններին։ Բոլորը պետք է հարգեն միջազգային օրենքները։ Առավել ի՞նչ փակագծեր բացեմ։

«Ազատություն»․ — Առավել հստակեցնեմ, եթե Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսա իրականացնել Հայաստանի դեմ, արդյոք Իրանը կմիջամտի՞, թե՞ ոչ։

Սոբհանի. — Տեսեք, Դուք մի վարկած եք առաջ քաշում և դրա մասին հարց տալիս, նախկինում էլ մի քանի անգամ ինձ այդ հարցը տվել են, և ես ասել եմ, որ նման բան տեղի չի ունենա։ Մենք առաջին հերթին ամեն ինչ կանենք, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Մենք ուզում ենք, որ բոլորը հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ կանխարգելումը շատ ավելի լավ է, քան բուժումը։ Մեր ամենամեծ ջանքն է, որ պատերազմ չլինի տարածաշրջանում։ Միջագզային հանրությունն էլ է ուզում դա։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է միջազգային հանրության կողմից և իր սահմանները հստակ են։ Եվ պատերազմի նպատակ էլ չունի։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ուզում է պահպանել խաղաղությունը և կայնությունը։ Այդ ցանկությունը, խաղաղության և սահմանների հստակեցումը ցույց են տաիս, որ կողմերը չեն ուզում գնալ դեպի պատերազմ։ Եվ, ի վերջո, որևէ արադրացում չկա պատերազմի համար։ Որևէ հող Ադրբեջանից չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ դրա համար ուզենան հարձակվել Հայաստանի վրա, ես կարծում եմ որ դա հաշվի կառնի նաև Ադրբեջանի կառավարությունը, որ պատերազմի համար չկա արդարացում։ Այն վարկածը, որ Դուք ներկայացրեցիք, եթե դա տեղի ունենա, բնականաբար, միջազգային հանրությունը բացասկան կվերաբերվի դրան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև