ՔՊ՝ 32,4%, «Ուժեղ Հայաստան»՝ 16,4%, «Հայաստան»՝ 15,2%, ԲՀԿ՝ 8,8%, «Միասնության թևեր»՝ 6,2%․ սոցհարցում | Ո՞ր ուժերն են ընտրախախտում արել «Արդար քվեն» 382 դեպք է արձանագրել | ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար և թափանցիկ իրացումը. Ալեն Սիմոնյան | Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը | Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել. Ղահրամանյան | Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը

Լրահոս

Զինված 19 ամյա երիտասարդը Մայիսի 9-ի փողոցում․ ի՞նչ է կատարվել գիշերը

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները հուլիսի 13-ի գիշերը՝ ժամը 2.19-ին, Մայիսի 9-ի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ Այդ ընթացքում մեքենայից իջել և փորձել է փախուստի դիմել մի երիտասարդ՝ նետելով ինչ-որ իրեր։ Պարեկները թմրամիջոց պահելու, օգտագործելու և սառը զենք պահելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել փախուստի փորձ արած 19-ամյա երիտասարդին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «EKOL P29» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով։ Մայիսի 9-ի փողոցի հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել են երիտասարդի նետած իրերը՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և ծալովի դանակ:

19-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Նշանակվել է փորձաքննություն:

Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 19-ամյա երիտասարդը փետրվարի 5-ից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով։ Խափանման միջոցը՝ կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև