«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Աննա Հակոբյանի «սվիտան». Որքանո՞վ կարող են իրականում անկախ լինել… օրենսդրությամբ անկախ ինստիտուտները

«Փաստ» օրաթերթը գրում է. «2020 թ. պատերազմից հետո մի որոշ ժամանակ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, զգալի պասիվ էր: Սակայն վերջին շրջանում, բացի ամուսնուն գրեթե բոլոր պաշտոնական ու աշխատանքային այցերի ժամանակ ուղեկցելուց, բավական մեծ ակտիվություն է ցուցաբերում՝ թեմատիկ խոշոր միջոցառումներ, պաշտոնական հանդիպումներ, զոհվածների ծնողների հետ հանդիպումներ և այլն:

Իհարկե, որևէ երկրում արտառոց ոչինչ չկա, երբ երկրի ղեկավարի կինը որոշակի ակտիվ գործունեություն է ծավալում: Սակայն այս պարագայում արտառոցը նման միջոցառումների ժամանակ Աննա Հակոբյանի «սվիտան» է: Բանն այն է, որ գրեթե բոլոր այդ միջոցառումներին նրան ուղեկցում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, հաճախ՝ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Լրատվամիջոցները հաճախ են նշում այս եռյակի մտերմության մասին, սակայն այստեղ խնդիրը միայն զուտ կանացի ընկերությունը չէ:

Տեսեք, օրենսդրությամբ, դատախազական գործունեությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով կարգավորվող պետական գործունեության ինքնուրույն տեսակ է, իսկ ՄԻՊ-ն ընդհանրապես իշխանություններից ու պետական մարմիններից անկախ ինստիտուտ է:

Այստեղ առաջին հերթին գործ ունենք հնարավոր շահերի բախման պայմաններում նշյալ ինստիտուտների անաչառության լուրջ կասկածների հետ՝ կապված իշխանությունների գործողությունների օրինականության կամ մարդու իրավունքների խախտման հետ: Մյուս կողմից՝ նման «սվիտայի» գործոնով պայմանավորված՝ կա տպավորություն, որ գործ ունենք որոշակի քաղաքական հայտի հետ, այդ թվում՝ հավանական ֆորսմաժորային իրավիճակների համար, ինչից ընտանեկան կառավարման համակարգի «հոտ» է գալիս: Իսկ այս ամենը, հասկանալի է, որևէ կապ չունի ժողովրդավարության հետ, որով այդքան պարծենում էին գործող իշխանությունները 2018 թ. իշխանափոխությունից հետո»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև