«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

«Նիկոլի վերջին ասուլիսը օվերտոնի մեծ ու փոքր պատուհանների մի խայտառակ սկվազնյակ էր՝ ստի և մանիպուլյացիայի պերեդոզով». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի վերջին ասուլիսը կոգնիտիվ դիսոնանսի, մյունհաուզենյան սինդրոմի, օվերտոնի մեծ ու փոքր պատուհանների մի խայտառակ սկվազնյակ էր՝ ստի և մանիպուլյացիայի պերեդոզով։ Մարդը դուրս է եկել ֆինիշնի պրիմոյ ու վերջին արարին ընդառաջ՝ փորձում է ավարտին հասցնել սեփական «քիմմաքրման» պրոցեսը։

Այն, որ Արցախը հանձնել էին դեռ բրոնզե դարում, հետո՝ Տիգրան Մեծի ժամանակ, հետո ստամբուլյան, հետո լիսսաբոնյան գագաթաժողովներում ու էլ լիքը ուրիշ տեղերում, էդ մուղամը՝ նիկոլազանգվածի ականջների համար, շատ ենք լսել ու այն այլևս ակտուալ չէ։ Իսկ Արցախի հայաթափումն ու Արցախի վերջնական հանձնումը Ալիևին Նիկոլն արդեն որպես աքսիոմ, հերթական անգամ գցեց արցախցիների ու Արցախի քաղաքական էլիտայի գրպանը։

Ըստ Նիկոլի, Արցախի քաղաքական էլիտան է որոշում կայացրել «լուծարել» Արցախի հանրապետությունն ու արցախցիներն իրենք են որոշել լքել իրենց հայրենիքը։ Ինքը, տանը նստած, էդ մասին երևի իմացել է մամուլից, կամ՝ Հովիկ Աղազարյանից։Սա սուտ է։ Սա անամոթ և լկտի սուտ է։

Սկսած Արայիկ Հարությունյանի հրաժարականից, վերջացրած Շահրամանյանի ընթեցրած՝ իրավական ուժ չունեցող տեքստից, Արցախի հայաթափումից, յուրաքանչյուր քայլ ու բառ համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ։

Սա է իրականությունը։

Արցախի վերջին նախագահը երկու օր առաջ հայտարարեց, որ ամեն ինչի մասին տեղեկացրել է Հայաստանի կառավարությանն ու նրանք ամեն ինչից տեղյակ են եղել։

Արցախի խորհրդարանի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ եղել է հստակ համաձայնեցված։

Ուստի, որևէ կռուտիտ ու մանիպուլյացիա, որևէ սուտ՝ երկրի հակառակ կողմից, չի անցնելու։ Եվ սեփական մեղքն ու պատասխանատվությունը, որպես մազութ, որևէ մեկի վրա լղոզելը, չի հաջողվելու։

Եթե անգամ Ամիրյան փողոցը վերանվանվի ոչ թե Պապ թագավորի, այլ Նիկոլի անվան փողոց»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև