ՀՅԴ Գյումրու գրասենյակի խուզարկությունից հետո 2 անձ է ձերբակալվել | Այսօր այնքան են կողոպտվել, ոտնահարվել ու նսեմացվել մեր շահերն ու հայկական գործոնը, որ կառավարումը վերածվել է ընդամենը «ծաղիկ ծախողի գործառույթի». Զաքարյան | ԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է հարցնում Սամվել Կարապետյանի դուստրը հաջորդ վարչապետին | Ռազմական ոստիկանությունը բանակում մահվան դեքերը կանխելու փոխարեն շարունակում է ահաբեկել ՀՀ վերադարձողներին | Պառլամենտում պետք է լինեն մարդիկ ովքեր նոր օրակարգ ու բովանդակություն կձևավորեն․ Սուրեն Պետրոսյան | Ես կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Ռոբերտ Քոչարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 18+ ձայնագրություն | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ | ՌՈ ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեքենայով հենց այնպես ճանապարհ չէինք գնում․Արման Թաթոյանի մայր | Գյումրեցի 18-ամյա լրագրողին ԱԱԾ–ն ձերբակակել է․ ընտանիքի անդամները շոկի մեջ են | Երկրի վարչապետը հնչեցնում է սպառնալիքներ՝ իրավապահները չեն արձագանքում, բայց կոշտ քննադատության համար կարող են մարդուն կալանավորել. փաստաբան | Մենք ինչ է, փող ենք տալու նրանց, ովքեր վաղը, գուցե, պատերազմելnւ են մեր դեմ. Օվերչուկը` ՀՀ իշխանություններին | Չենք հավատում ո՛չ Փաշինյանին, ո՛չ Ալիևին. հավատում ենք այն բանին, որ Ալիևն ինչ պահանջել է՝ մեր երկրի ղեկավարը տվել է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Լրահոս

«Խաղաղության պայմանագրի» համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ. Փաշինյան

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցություններին:

«Դուք շատ եք լսում, որ պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է: Խաղաղության պայմանագրի նախագծի այս պահի դրությամբ առկա արդյունքներով 13 հոդվածներ և նախագծի նախաբանը ամբողջությամբ համաձայնեցված են: Եվս 3 հոդվածներ, որոնք բաղկացած են երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված են: Այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը՝ ոչ»,- հավելեց նա

Փաշինյանը հայտարարեց, որ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը երկու կողմերին հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունակել քննարկումները. «Էլ չեմ ասում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հետևաբար, կարող ենք գնալ նման լուծումների: Մենք այդ առաջարկն արել ենք հրապարակային ու պաշտոնապես: Ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը ստորագրել առաջիկա հնարավոր ժամկետում համաձայնեցված տեքստը խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև