ՔՊ՝ 32,4%, «Ուժեղ Հայաստան»՝ 16,4%, «Հայաստան»՝ 15,2%, ԲՀԿ՝ 8,8%, «Միասնության թևեր»՝ 6,2%․ սոցհարցում | Ո՞ր ուժերն են ընտրախախտում արել «Արդար քվեն» 382 դեպք է արձանագրել | ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար և թափանցիկ իրացումը. Ալեն Սիմոնյան | Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը | Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել. Ղահրամանյան | Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը

Լրահոս

«Դատապարտյալների հիվանդանոց»-ի բուժքրոջ մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման բուժքույր Ն․Մ․-ն թմրամիջոց է փոխանցելու կալանավորված անձին, հաղորդում են ՔԿԾ-ից:

«Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 09։35-ի սահմաններում, նույն բաժնի ծառայողները «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին, խուզարկության ենթարկելով Ն․Մ․-ի անձնական իրերը, վերջինիս հեռախոսի պատյանից հայտնաբերել են գործարանային արտադրության խոհանոցային դանակ և էլեկտրոնային ծխախոտ։

Անվտանգային ռենտգեն սարքի միջոցով ծառայողներն էլեկտրոնային ծխախոտի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, 23,36 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված, ինչպես նաև՝ 25 հատ «AN 627» գրառմամբ դեղահաբ։

Ն․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,- ասվում է հաղորդագրությունում։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button
Facebook
Twitter

Կարդացեք նաև