Skip to main content

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ 102-րդ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ ու ընտանիքիս Նարեկ Նալբանդյանն ահավոր նյարդայնացնում է՝ իրավապահներին հանձնարարություն եմ տվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Տիգրանաշենի մասին չեմ խոսել, ես խոսել եմ Քյարքիի մասին՝ նյարդը զրոյացնում եմ. Նիկոլ Փաշինյան | Խոսքը այն մասին է, թե առաջիկա տասնամյակներում ո՞վ է ունենալու տարածաշրջանի հաղորդակցության առանցքային ուղիների նկատմամբ ազդեցության լծակները. Արմեն Հովասափյան | Եթե Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան մյուս օլիգարխները. Փաշինյան | Չեմ բացառում՝ Ադրբեջան այց կունենամ, բայց որևէ ժամկետ չեմ կարող նշել հիմա. Ալեն Սիմոնյան | Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել | Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից | Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնն անցնում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով. ԵԽ գլխավոր քարտուղար | Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր. Նիկոլ Փաշինյան | «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը | Հայաստանի հետ սկսվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում են հաղորդակցային նախագծեր. Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ | Հայաստանի մոտ շուտով կկորի Եվրոպական միությանն անդամակցելու ցանկությունը․ Լավրով

Լրահոս

Մի տարի առաջ կիսասոված էինք Արցախում, բայց գիտեինք՝ ինչի համար ենք պայքարում. Մետաքսե Հակոբյան

19.09.2023 թվական… այնպիսի իրավիճակում էինք, որտեղից իրականում որևէ մեկը փրկվելու հույս չուներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբեևրի 9-ին, Գլխավոր դատախազության դիմաց «Սրբազան շարժման» ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նա նշեց, որ շուրջ 10 ամիս շրջափակված Արցախում վերջին օրերին այլևս բացակայում էր հացը, սնունդը, երեխաների համար արդեն նախաճաշի համար որևէ սնունդ չկար։ «Շատ դեպքերում երեխաները կիսասոված, լրիվ սոված գնում էին դպրոց։ Բայց մենք գիտակցում էինք, որ դա մեր պայքարի ձևն է։ Սեպտեմբերի 19-ի ժամը մեկն էր, իմ երեխաներն էլ  մյուսների երեխաների նման դպրոցում էին։ Հնչեցին պայթյուններ հենց Ստեփանակերտում։ Խուճապ սկսվեց։ Այն, ինչ հետո տեղի ունեցավ, ամենասարսափելին է։ Ես էլ մյուս մայրերի նման կորցրել էի իմ երեխաներին։ Իրար հետ հաղորդակցվելու որևէ տարբերակ չկար։  4-5 ժամ հետո իմ երեխաներին հայտնաբերեցինք, շատերը իրենց երեխաներին մեկ օր չէին գտնում։ Այդ օրը զոհվեցին երեխաներ»,- պատմեց Մետաքսե Հակոբյանը։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանն այևս անթաքույց, ի ցույց աշխարհի, ակաբեկում և սպանում էր հայի մի հատվածին հենց իրենց բնօրրանում. «Դա անում էր առանց թաքցնելու։ Արցախն Ադրբեջանին պետք էր առանց հայերի։ Սա հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև մարդության դեմ։ Այս ոճրագրոծությունը պետք է դատապարտվի, մեղավորները պետք է պատժվեն, հակառակ դեպքում հանցագործը, անպատժելիության վայելքից արբեցած, գազազած, շարունակելու է նույնը անել, ցավոք, հայ ժողովրդի մնացած հատվածի նկատմամբ։ Քանի դեռ հստակ գնահատակ չի տրվել Հայաստանից և այն չի որակվել որպես ցեղասպանություն, մեղավորները չեն դատապարտվել, պատժվել, մեր փոխարեն որևէ մեկը դա չի կարող անել»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930