Skip to main content

Եվրամիության հետ մեր երկրների հարաբերությունների սերտացման համատեքստում կկարողանանք բացահայտել համագործակցության փոխշահավետ նոր ուղղություններ. Փաշինյանը` Մոլդովայի նախագահին | «Արթիկ» ՔԿՀ-ում օգոստոսի 14-ից հացադուլի մեջ գտնվող «Սև Հովազ» ջոկատի անդամը բժշակական զննության չի ենթարկվում, ՄԻՊ գրասենյակից այցելող ևս չկա․ ահազանգ | «Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել»․ ՔԿԾ-ն մանրամասներ է ներկայացրել «Նուբարաշեն»-ի միջադեպից | Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ | Նիկոլ Փաշինյանը Իրակլի Կոբախիձեին հրավիրել է COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին | ՄԻՊ-ը կարևորում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ համագործակցությունը․ հանդիպում է եղել | Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը | Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՄ անդամակցությունից՝ առանց հրաժարվելու ԵԱՏՄ-ում իր առավելություններից. Զախարովա | Իրինա Յոլյանը չընտրվեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ | Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ | Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ | Բագրատի հեղափոխությունից պրծանք, հիմա էլ Կտրիճի հեղափոխությունն է. գալու է ասի՝ նզովյալ լինես, եթե հրաժարական չտաս. Փաշինյան | Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն

Լրահոս

Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված. ՀՅԴ

Երեք տարուց ավելի էր՝ քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանին, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը և Նարեկ Մանթաշյանն անցնում էին շինծու քրեական գործով, որի նպատակը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական հետապնդում, այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը: «Վերջիններս 2021թ․ ապրիլի 22-ին հազարավոր այլ քաղաքացիների հետ բողոքի ակցիա էին իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ Սյունիքում իրավական ամենաթողության ու անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակի դեմ, աջակցություն հայտնել բերման ենթարկված տասնյակ սյունեցիների։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել խուլիգանություն կատարելու՝ ցույցի ժամանակ, իբր, Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նրանք խախտել էին հասարակական կարգը, որն արտահայտվել էր հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Վերաքննիչ քրեական դատարանը նրանց անմեղ էր ճանաչել ու արդարացրել, սակայն դատախազությունը հաջորդիվ բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան։ Այսօր հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը հրաժարվել է այդ բողոքի համաձայն վարույթ ընդունել։ Նշենք, որ սույն անհիմն քրեական գործով անցնող անձանցից չորսը հանդիսանում են ՀՅԴ հայաստանյան կառույցի անդամներ, որոնց թվում` նաև լրտվամիջոցի ղեկավար։ Անհիմն հետապնդվողների թվում էր նաև ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախկին ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը, ով կյանքից անժամանակ հեռացավ այս գործի դատաքննության փուլում»,- ասվում է հայտարարությունում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև