Skip to main content

Եվրամիության հետ մեր երկրների հարաբերությունների սերտացման համատեքստում կկարողանանք բացահայտել համագործակցության փոխշահավետ նոր ուղղություններ. Փաշինյանը` Մոլդովայի նախագահին | «Արթիկ» ՔԿՀ-ում օգոստոսի 14-ից հացադուլի մեջ գտնվող «Սև Հովազ» ջոկատի անդամը բժշակական զննության չի ենթարկվում, ՄԻՊ գրասենյակից այցելող ևս չկա․ ահազանգ | «Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել»․ ՔԿԾ-ն մանրամասներ է ներկայացրել «Նուբարաշեն»-ի միջադեպից | Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ | Նիկոլ Փաշինյանը Իրակլի Կոբախիձեին հրավիրել է COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին | ՄԻՊ-ը կարևորում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ համագործակցությունը․ հանդիպում է եղել | Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը | Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՄ անդամակցությունից՝ առանց հրաժարվելու ԵԱՏՄ-ում իր առավելություններից. Զախարովա | Իրինա Յոլյանը չընտրվեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ | Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ | Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ | Բագրատի հեղափոխությունից պրծանք, հիմա էլ Կտրիճի հեղափոխությունն է. գալու է ասի՝ նզովյալ լինես, եթե հրաժարական չտաս. Փաշինյան | Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն

Լրահոս

Նիկոլ Փաշինյանն իր լռությամբ լեգիտիմացրել և շարունակում է լեգիտիմացնել Արցախի անեքսիան․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ընդգծում է՝ ազգային ամոթի ու նվաստացման ժամանակներում ենք ապրում։ Պատգամավորը սոցցանցի իր էջում այս առնչությամբ գրել է․ «Լաչինը կլինի ԱՊՀ երկրների 2025 թվականի մշակութային մայրաքաղաքը։ Այս մասին հոկտեմբերի 8-ին, ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վ․ Պուտինը։ COP 29-ից հետո սա հերթական հարթակն է, ուր Ադրբեջանը ձգտելու է «փայլեցնել իր քաղաքակրթական դեմքը»՝ իրեն դիրքավորելով որպես «հազարամյակների մշակութային ժառանգության իրավահաջորդ»՝ այդպիսով կրկին հաստատելով իր դոմինանտ ներկայությունը Հարավային Կովկասում։ Սա անում է մի երկիր, ուր հայկակայն մշակութային հետքի վերացումն ու հայկակական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը դրված են պաշտոնական, պետական քաղաքականության հիմքերի վրա, մի երկիր, որն  զբաղված է պատմական զեղծարարությամբ, մի երկիր, որն էթնիկ զտմանը զուգահեռ՝ Արցախի օկուպացված տարածքներում մշակութային ցեղասպանություն է իրականացնում օրը ցերեկով։ Ադրբեջանի ձեռքերը բռնող չկա․ ՀՀ ղեկավարությունը՝ խեղճի, պարտվածի ու քաղաքական մուրացկանի բովանդակությամբ, դիվանագիտական լարախաղացությամբ (յալանչիությամբ) է զգաղված ու հնարավոր բոլոր քաղաքական մայրաքաղաքներն ու հարթակները ծառայեցնում է հեծանվաքշությանը կամ իր գաստրոնոմիական հետաքրքրություններին։ Սա քաղաքական, քաղաքակրթական, նաև մարդկային չտեսության, ազգային շահեր ուրացման, տհասի ու անտեսլականի վարքագիծ է։ Նիկոլ Փաշինյանն իր լռությամբ լեգիտիմացրել և շարունակում է լեգիտիմացնել Արցախի անեքսիան, էթնիկ զտումն ու մշակութային վանդալիզմը՝ հայկական հետքի ամբողջական վերացումը։ Ու ՀՀ դե ֆակտո ղեկավարի ծաղրանկարներն ու մեմերը զարդարում են միջազգային լրահոսը։ Ազգային ամոթի ու պարտության շարունակվող ժամանակը․․․ Հ․Գ․ Շուշիի Սրբ․Ղազանչեցոց եկեղեցու խեղված, մզկիթագմբեթ վերականգնումը․․․»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև