Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան | «Ալյանսը» ինքնաբացարկի դիմում է ներկայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կալանավայրերում այլևս տեղ չկա, մարդկանց տնային կալանք են տալիս․ Ծառուկյանը թվարկում է առկա խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ | «Հույսներդ չկտրեք». Սամվել Կարապետյանը՝ արցախցիներին (Տեսանյութ) | Ստորագրվել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար | Արմավիրի մարզում Նալբանդյան-Նոր Արտագերս ճանապարհին hրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում | «Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն Վարդանյանին | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Լրահոս

ԵՄ աջակցությամբ անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի. ԱՆ

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսսը, Միջազգային օգնության ու համագործակցության պատասխանատու Իրինա Մովսեսյանը և ԵՄ փորձագետ Փիլիպոս Միթլթոնը, որն այս օրերին Երևանում է՝ Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով։ Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող այս ծրագրի շրջանակում ԵՄ փորձագետը գործուղվել է Հայաստան՝ ուսումնասիրելու մեր երկրում անձնական տվյալների պաշտպանության առկա վիճակը, ազգային իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, որի արդյունքում զեկույց կպատրաստի՝ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ ու դիտողություններ՝ ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով։ Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել ԵՄ ջանքերը՝ Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության իրավունքի զարգացման գործում՝ հույս հայտնելով, որ ծրագրի իրականացումը կնպաստի համապատասխան իրավական դաշտի բարելավմանը ու անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության զարգացմանը։ ԵՄ փորձագետն առաջիկա օրերին կաշխատի Գործակալության մասնագետների հետ, կհանդիպի պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև