BSCOSMO FAMILY-ի ակումբի էջից տեղեկանում ենք, որ Հայկ Սարգսյանի մասնակցությամբ բիզնես ընթրիքների հրավերներ են արվում։ Ներկայացնում ենք հրավերներից մեկը․
«Ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում. Օրենսդրական նախաձեռնություններ և հեռանկարներ» Հանդիպում՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ:
23.10.2024
19:00 — 22:00
Elite Plaza / Մ. Խորենացի 15
BSCOSMO FAMILY Premium & Elite փաթեթների անդամների համար` ԱՆՎՃԱՐ:
Ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում Հայաստանի ձեռնարկատիրական դաշտում:
Այս բացառիկ միջոցառման ընթացքում մենք կքննարկենք այն օրենսդրական փոփոխությունները, որոնք նպատակ ունեն խթանել Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությունը։ Հայկ Սարգսյանը կներկայացնի իր փորձն ու մոտեցումները՝ կենտրոնանալով կառավարության այն նախաձեռնությունների վրա, որոնք ուղղված են փոքր և միջին բիզնեսների աջակցմանը։
Քննարկվող հիմնական թեմաները՝
Հայաստանի գործարար միջավայրի օրենսդրական նորարարությունները, որոնք նպաստում են նոր բիզնեսների ստեղծմանն ու կայուն զարգացմանը։
Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության նոր ծրագրեր՝ ֆինանսական ու ռեսուրսային դաշտում։
Հայաստանի տնտեսության ապագան՝ նոր բիզնեսների համար ստեղծված հնարավորությունները և հեռանկարները կառավարության տեսանկյունից։
Ինչու՞ մասնակցել այս միջոցառմանը:
Մասնակցելով այս քննարկմանը՝ դուք կստանաք բացառիկ տեղեկություններ ձեռնարկատիրության համար կարևոր օրենսդրական փոփոխությունների մասին։
Կկարողանաք անմիջականորեն հարցեր տալ և քննարկել ձեզ հետաքրքրող հարցերը պետական ոլորտի ներկայացուցիչների հետ։
Հնարավորություն կունենաք ընդլայնել ձեր գործարար կապերն ու հանդիպել այլ հաջողակ ձեռնարկատերերի և ոլորտի փորձագետների։”

















































