Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան | Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին

Լրահոս

Նիկոլ Փաշինյանն ընտրական օրենսգիրքը «ձևում» է ամբողջությամբ իր «հագով». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ օրենսդրական ծավալուն նախագիծ: Փոփոխվող առաջին հոդվածներն ընթերցելիս արդեն իսկ տպավորություն է ստեղծվում, որ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն ԸՕ-ն «ձևում» է ամբողջությամբ իր «հագով», որպեսզի ընտրակեղծիքներն իրականացվեն օրենքի շրջանակներում, և խուսափեն հնարավոր տհաճ անակնկալներից՝ որևէ կերպ չհանձնելով իշխանությունը։ Օրինակ՝ հետևյալ հոդվածն են ներմուծում․ «Ոչ ոք չի կարող հարկադրել ընտրողին՝ բացահայտելու, թե ինչպես է ընտրողը մտադիր քվեարկելու կամ ինչպես է քվեարկել թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին»։

Մինչդեռ գործող օրենքում ճիշտ հակառակ ձևակերպումն է տրված. «Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին՝ քվեարկելու որևէ թեկնածուի (կուսակցության), կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ, ինչպես նաև՝ հարկադրելու ընտրողին՝ մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին»: Այս նախագծին առաջիկայում մանրամասն կանդրադառնանք: Նշենք միայն, որ իշխանական մեր աղբյուրները ևս փաստում են, որ ԸՕ-ն փոխելը մեկ նպատակ է հետապնդում՝ ապահովել ՔՊ-ական իշխանության վերարտադրությունը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև