Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարել է պատրաստ լինել պայմանական սահմանին հնարավոր սադրանքների դեմ հակաքայլերի: Այս մասին ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այսօր պաշտոնական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը: «Պահպանել զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա, բարձրացնել զգոնությունը և պատրաստ լինել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պայմանական սահմանին ռևանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ», -Զաքիր Հասանովը:


















































