Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը | Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել. Ղահրամանյան | Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան

Լրահոս

Վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջ սպանության գործով բավարար ապացույցներ չկան, որ գործը դատարան գնա. Աննա Վարդապետյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ Սոնա Մնացականյանի մահվան գործից: Պատգամավորը մասնավորապես ասաց. «Մի դրվագով դատաքննությունն արդեն 2 տարի շարունակվում է, բայց երկրորդ դրվագով հակառակ փաստաբանների ու տուժողների բողոքի, վերահսկող դատախազն այդպես էլ հանցակազմի բացակայության պատճառով, ինչ-որ ավտոշարասյան հրամանատարության ձայնագրությունը չի պահպանվել, տեխնիկական խնդրի պատճառով կարճել է գործը: Եթե լիներ շարքային դեպք, արդյոք դատախազը նման քայլի կդիմեր, թե մեղադրանքը կշարունակեր պաշտպանել»: Դատախազն էլ արձագանքեց. «Ինչ-որ որակումը տվեցիք, բայց քրեական դատավարությունում ինչ-որ հասկացություն չկա, կան ապացույցներ, որոնք կամ բավարար են դատարան գնալու համար, կամ բավարար չեն: Տվյալ դեպքում դատախազը, որը որոշում է կայացրել, գնահատել է ապացույցների բավարարության տեսանկյունից: Դատախազությունը փաստերի վրա է հենվում և տվյալ դեպքում յուրաքանչյուր գործով վստահեցնում եմ Ձեզ մինչև վերջ գնում է և ապացույցների բավարարության տեսանկյունից որոշում է կայացնում դատարան գնալ, թե՝ ոչ»:

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ երեկոյան ժամը 6։05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացի Սոնա Մնացականյանին, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։ Փորձագետի եզրակացության համաձայն, վթարի ժամանակ ղեկին նստած մայոր Արամ Նավասարդյանը գերազանցել է արագությունը։ Վրաերթից որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենայով Սոնա Մնացականյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն ։ Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել մահացած վիճակում։

Դեպքից հետո ինչպես վրաերթի ենթարկած ոստիկանական մեքենան, այնպես էլ նրան հաջորդող ավտոշարասյան մյուս բոլոր մեքենաները շարունակել են ընթացքը՝ կնոջը չցուցաբերելով օգնություն։ Մահվան ելքով վրաերթն իրականացրած մեղադրյալ Արամ Նավասարդյանն ապրիլի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատ է արձակվել։ Ըստ մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանի հայտարարության՝ վարույթն իրականացնող մարմնի կարծիքով մեղադրյալին կալանավորելու հիմք չկա և կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վարչապետի շարասյան մեքենաների միջև այդ օրը տեղի ունեցած հեռակապի զրույցի ձայնագրությունները չկան, ըստ ոստիկանության՝ տեխնիկական խոտանի պատճառով ձայնագրություն չի իրականացվել: Տուժող կողմը, մինչդեռ, կասկածներ ունի, որ գործով կարևոր այդ ապացույցը դիտավորյալ ոչնչացվել է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև