Skip to main content

«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել | Սփյուռքի հայրենակիցները անվերապահ աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյան | Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ | Մենք խանգարելու ենք իրենց «միջանցքին», TRIPP-ը ճանապարհ է լինելու, ոչ թե «միջանցք». Սամվել Կարապետյան | Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր | ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանի որդին սոցցանցում գռեհիկ բառամթերքով է հանդես եկել. Իոաննիսյանը՝ ՆԳ նախարարին | Լճաշեն բնակավայրի լողափերից մեկում ջրասուզակը Սևանա լճից դուրս է բերել 36-ամյա տղամարդու մարմին | «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք քավության նոխազ են դարձնում Սուրեն Պապիկյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ «Չորրորդ Հանրապետությունը» ծնկած, պարտված, նվաստացած հայի մասին է. Աննա Մկրտչյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ վրաերթի զոհ դարձած զինծառայողի հիշատակը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քյարքին Հայաստանի տարածք չէ». Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ Արեգնազ Մանուկյանի գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ կառավարության դիմաց. Կան բերման ենթարկվածներ

Լրահոս

Սպանություն՝ Երևանում, սեփական տանը հայտնաբերվել է կնոջ մարմին, կասկածյալը նրա որդին է

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները Ներքին Շենգավիթ փողոցի տներից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ 72-ամյա Ծ. Հ.-ի դին՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դեմքին և գլխին կան բազմաթիվ հարվածի հետքեր, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ու մինչ դեպքի վայրում աշխատում էին քննչական խումբն ու քրեագետը, ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության քրեական հետախուզության բաժնում հեթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ կասկածյալը սպանվածի որդին է և ոստիկաններն ու պարեկները տաք հետքերով հատնաբերում են կասկածյալին՝ 39-ամյա Դավիթ Ե.-ին:

Վերջինս սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ ներկայացվում է Շենգավիթի քննչական բաժին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև