Skip to main content

«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել | Սփյուռքի հայրենակիցները անվերապահ աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյան | Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ | Մենք խանգարելու ենք իրենց «միջանցքին», TRIPP-ը ճանապարհ է լինելու, ոչ թե «միջանցք». Սամվել Կարապետյան | Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր | ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանի որդին սոցցանցում գռեհիկ բառամթերքով է հանդես եկել. Իոաննիսյանը՝ ՆԳ նախարարին | Լճաշեն բնակավայրի լողափերից մեկում ջրասուզակը Սևանա լճից դուրս է բերել 36-ամյա տղամարդու մարմին | «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք քավության նոխազ են դարձնում Սուրեն Պապիկյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ «Չորրորդ Հանրապետությունը» ծնկած, պարտված, նվաստացած հայի մասին է. Աննա Մկրտչյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ վրաերթի զոհ դարձած զինծառայողի հիշատակը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քյարքին Հայաստանի տարածք չէ». Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ Արեգնազ Մանուկյանի գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ կառավարության դիմաց. Կան բերման ենթարկվածներ

Լրահոս

Խաղաղության համաձայնագրի պայմաններն առկա են, և այն պետք է կնքվի COP 29-ից առաջ․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Ադրբեջանը պարտավոր է թույլ տալ հայերի վերադարձը Արցախ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։

«Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև քննարկում է տեղի ունեցել Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի նախաձեռնությամբ: Դա չի նշանակում, որ ԵՄ միջնորդությունը դադարել է: ԵՄ-ն դեռևս իր ծառայություններն է առաջարկում երկու կողմերին: Իմ տեղեկությամբ՝ Հայաստանը չի մերժել ԵՄ առաջարկը: Եվ, իհարկե, եթե հայացք նետենք բանակցություններին և դրանց արդյունքներին, ամենակարևոր և արդյունավետ քայլերն իրականացվել են ԵՄ միջնորդության շնորհիվ, հատկապես, երբ կողմերը հանդիպեցին Պրահայում 2022 թվականի հոկտեմբերին՝ ԵՄ-ի և նախագահ Մակրոնի հետ միասին, որտեղ կողմերը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին, որն առանցքային է արդար և կայուն խաղաղության հաստատման համար»,- ասել է դեսպանը։

«Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու անհրաժեշտությունը հրատապ է: Անընդհատ հայտարարվել է, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի կողմից, որ համաձայնագրի մեծ մասն արդեն համաձայնեցված է: Հայաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել ստորագրել այն, ինչը արդեն համաձայնեցված է՝ որպես համաձայնագրի հիմք, հետագայում քննարկումներ կարող են տեղի ունենալ չլուծված հարցերի շուրջ: Ադրբեջանն ունի հատուկ պատասխանատվություն, հատկապես, որ իբրև COP 29-ի (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը-խմբ.) կազմակերպիչ իր վրա է սևեռում միջազգային ուշադրությունը, ինչը նրանց համար հատուկ միջազգային պարտավորություններ է առաջացնում։ Այս փուլում նրանց հիմնական պատասխանատվությունն է՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել»,- հավելել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև