ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը դիտարկել է Վրաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները։ԿԸՀ-ից հայտնում են, որ պատվիրակության կազմում են եղել ԿԸՀ անդամներ Աննա Գրիգորյանը և Ժիրայր Կարապետյանը։ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները Վրաստան են մեկնել Վրաստանի Հանրապետության ԿԸՀ հրավերով։

















































