Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը շուտով կստորագրվի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ Մինսկի երկրորդ միջազգային համաժողովի լիագումար նիստի ժամանակ։
«Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը կդառնա ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման լուրջ գործոն։ Այն մոտ ժամանակներս կստորագրվի»