Հրաչյա Դանիելյանը արվեստանոցում փոքրիկ նկարիչներին ցուցադրեց մեծանուն նկարիչների բացառիկ աշխատանքներ | Հրդեհ՝ Երևանում կառուցվող բազմաբնակարանային շենքում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից. ժամանել է 8 մարտական հաշվարկ | Արարատ Միրզոյանը գերիների մասին ասում է՝ «աաա, դե ծնգլ արեցիք», նա պատմության մեջ մնալու է ՀՀ ԱԳ նախարար, ում օրոք հանձնվել է Արցախը. Մեսրոպ Առաքելյան | Ընտրություններն են մոտենում․ իշխանությունը կրկին խանդավառված է՝ սա բերում, նա տանում, տեխնիկա ներկում, զորահանդես անում. Աբրահամյան | Թոշակառուն շանս ունի տարին 1 զույգ կոշիկ, 1 կոֆեի ու թեյի բաժակ առնել. Նիկոլ Փաշինյան | Ես ու Արիանան խաբվել ենք. դա մի մեծ փուչիկ էր, որը կամ պшյթել է, կամ պայթելnւ է. Լևոն Հարությունյանը՝ «Քոչարի» կուսակցությունից դուրս գալու մասին | «Տեղեկություն է հրապարակվել, թե Անդրանիկ Թևանյանի աբսուրդային գործով անցնում եմ նաև ես»․ Արեգնազ Մանուկյան | Մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչպես են ՔՊ-ականներն անգիտակցաբար «եփում» հաջորդ սպառնալիքը․ Արտակ Զաքարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս uպшնեց դպրոցը, օլիմպիական խմբակը. ՀՀ-ին բազմիցս փառք բերած աշակերտի հայր | Մարկո Ռուբիոն Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրի. ԱՄՆ պետքարտուղարություն | Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» | Սկսվում է Հայաստանի քաղաքացիների վերաքննիչ բողոքով դատական գործընթացը | ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը․ 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի | 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան | ԱՄՆ-ն ՀՀ-ում աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը․ Ռուբիոյի այցը կդառնա առաջին պետքարտուղարի այցը ՀՀ՝ Քլինթոնի այցից հետո․ Սարգսյան

Լրահոս

Երևանի 40-ամյա բնակիչը կալանավորվել է՝ մեծ քանակի տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Երևանի 40–ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ։

Քրեական վարույթի շրջանակներում 2024թ․ նոյեմբերի 5-ին ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է ՀՀ Արարատի մարզում գործող հյուրանոց-ռեստորաններից մեկում որպես մատուցող աշխատող անձը, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր, ըստ իր հայտարարության, «Կրիստալ» տեսակի թմրամիջոց։

Ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ հիշյալ անձը նշված թմրամիջոցի նմանվող զանգվածը՝ 2,42 գրամ քաշով, ձեռք է բերել նույն հյուրանոց-ռեստորանի աշխատակից՝ Երևանի 40–ամյա բնակչից։ Կատարված փորձաքննությամբ հաստատվել է, որ նշված զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 40–ամյա տղամարդը, շահադիտական դրդումներով թմրամիջոց իրացնելու նպատակով, Իրանի Իսլամական Հանրապետության՝ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ հիշյալ թմրամիջոցը, որը իրացման նպատակով, գրեթե հավասար քաշերով, փաթեթավորել է երեք տարբեր փաթեթներում: 2024թ․ նոյեմբերի սկզբներին 40–ամյա տղամարդը հիշյալ թմրամիջոցը, փաթեթներում փաթեթավորված վիճակում, գումարի դիմաց, Մասիս համայնքի վարչական տարածքում ապօրինի իրացրել է իր գործընկերոջը, որն էլ նոյեմբերի 5-ին հայտնաբերվել և վերցվել է վերջինիս անձնական խուզարկությամբ։

Երևանի 40-ամյա բնակչի աշխատավայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակի, մասնավորապես՝ ընդհանուր 772գ «Մարիխուանա» տեսակի, 559գ «Հաշիշ» տեսակի և 274գ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ՝ փաթեթավորված վիճակում, ինչպես նաև բազմաթիվ զիպ փականներ, կշեռքներ։ Հայտնաբերված զանգվածների բնույթն ու կոնկրետ քաշերը պարզելու նպատակով նշանակվել է համապատասխան փորձաքննություն։

Բացի այդ, նշված անձի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր շուրջ 500 փաթեթ առանց ակցիզների, տեղական և արտերկրյա արտադրության տարբեր տեսակի ծխախոտների տուփեր։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 40–ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու հիմքով և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում ինչպես թմրամիջոցների, այնպես էլ հայտնաբերված անակցիզ ծխախոտների ձեռքբերման աղբյուրները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը պարզելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև