Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան | «Ալյանսը» ինքնաբացարկի դիմում է ներկայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կալանավայրերում այլևս տեղ չկա, մարդկանց տնային կալանք են տալիս․ Ծառուկյանը թվարկում է առկա խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ | «Հույսներդ չկտրեք». Սամվել Կարապետյանը՝ արցախցիներին (Տեսանյութ) | Ստորագրվել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար | Արմավիրի մարզում Նալբանդյան-Նոր Արտագերս ճանապարհին hրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում | «Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն Վարդանյանին | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Լրահոս

ԲԴԽ-ի որոշումները մուլտֆիլմի կամ ռեփ տեսահոլովակի տեսքով հրապարակեք․ Հայկ Մամիջարյան

Հայկ Մամիջարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Դիտեցի Կարեն Անդրեասյանի հարցազրույցը։ Նախ ասեմ, որ հարցազրույցը ոչ թե պարզապես ArmComedy-ի «փայ է», այլ առանձին stand up կարելի է բեմադրել դրա հիման վրա, բայց դա թողնենք պրոֆեսիոնալներին։
Կարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել» ու «ես եմ պատասխանատուն, բայց ոչ մեղավորը» ոճի արդարացումներ էր բերում՝ գրեթե բոլոր հարցերին պատասխանելիս։
Խայտառակ քաղաքական քարոզչական ֆիլմ է հրապարակել դատական իշխանությունը, որում ակնհայտ տեսանելի է այսօրվա կառավարիչների կողմից դատական իշխանության հպատակեցումը, իսկ Անդրեասյանը ասում է, որ ինքն էր հանձնարարել այն պատրաստել, բայց դա իր հետ կապ չունի։ Ասում է «զեկույցի փոխարեն այս անգամ էլ հանձնարարեցի ֆիլմի տեսքով պատրաստել»: Տենց լավ չի՝ սրանից հետո ԲԴԽ-ի որոշումները մուլտֆիլմի կամ ռեփ տեսահոլովակի տեսքով հրապարակեք։
Չեմ էլ անդրադառնա, որ անդադար սլաքներ է ուղղում Գագիկ Ջհանգիրյանի եւ մյուս ԲԴԽ նախագահների վրա՝ ասելով, որ կիսաավերակ է ստացել դատական համակարգը։
Առանձին հեքիաթ է չգործող էլեկտրոնային մակագրման համակարգի մասին ստերը։ Ասում է՝ «դատական գործերի 80%-ի պարագայում գործում է էլեկտրոնային մակագրման համակարգը», բայց հենց բանը հասնում է ընդդիմադիր քաղաքական գործիչների վրա կարված գործերին ու, մասնավորապես, կալանքի միջնորդությունների քննման գործերին՝ ձեռքով ենք մակագրում։ Լրիվ պատահական է տենց ստացվել, մենք հո հատուկ չենք իշխանության պատվերները հնազանդ կատարող դատավորներին մակագրում գրեթե բոլոր ընդդիմադիրների վրա սարքած գործերը: Կապ չունի, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին այդ համակարգը ներդրվել է ու անխափան աշխատել՝ բարձրացնելով դատական իշխանության անկախության մակարդակը:
Մի խոսքով, ինձ տեղեկություն էին հասցրել, որ Կարեն Անդրեասյանը նախարար ժամանակ շատ էր նեղվել, որ Ազգային Ժողով իր բերած օրինագծերից մեկը որակել էի «իրավաբանականի միջակ առաջադիմությամբ ուսանողի ռեֆերատ» (երեւի հին տրավմաներն էին գլուխ բարձրացրել)։
Ասեմ, որ Անդրեասյանը հետադիմել է ու օրերս տված իր հարցազրույցը լավագույն դեպքում կարելի է համեմատել «Ուսանողական գարնան» ժամանակ ներկայացվող վատ որակի հումորային մանրապատման հետ։ Այնքան վատ որակի, որ եթե ուսխորհրդական տարիներիս ինձ ներկայացնեին, հաստատ չէի ներառի այդ ծրագրի մեջ։
Facebook
Twitter

Կարդացեք նաև