Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան | «Ալյանսը» ինքնաբացարկի դիմում է ներկայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կալանավայրերում այլևս տեղ չկա, մարդկանց տնային կալանք են տալիս․ Ծառուկյանը թվարկում է առկա խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ | «Հույսներդ չկտրեք». Սամվել Կարապետյանը՝ արցախցիներին (Տեսանյութ) | Ստորագրվել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար | Արմավիրի մարզում Նալբանդյան-Նոր Արտագերս ճանապարհին hրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում | «Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն Վարդանյանին | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Լրահոս

2024 թ. 9 ամսվա ընթացքում ՀՀ ՔԿ–ում քննվող վարույթներով վերականգնվել Է 34,4 մլրդ դրամի գույքային վնաս

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտված, ինչպես նաև ընթացիկ քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների և քննության ընթացքում վնասների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները։

Ըստ այդմ՝ ստորաբաժանումների կողմից 2024թ. 9 ամսվա ընթացքում միայն նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պարզված՝ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 39 մլն 210,300,000 դրամ, որից 25 մլն 670,615,000 դրամը՝ պետությանը պատճառված վնասն է։

Իրականացված աշխատանքների արդյունքում վերականգնվել է ընդհանուր 9 մլն 722,138,000 դրամի վնաս: Ընդ որում՝ նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնված վնասի նշված ցուցանիշը 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 մլն 366,046․000 դրամով կամ 34․5%-ով։

Մասնավորապես, նախաքննության փուլում վերականգնվել է՝ պետությանը պատճառված վնասից՝ 9 մլն 206,315,000 դրամը, համայնքին պատճառված վնասից՝ 31մլն 422,000  դրամը, իրավաբանական անձանց պատճառված վնասից 236,035,000  դրամը, ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 248,366,000 դրամը։

Բացի այդ, 2024թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ անավարտ վարույթներով ընթացիկ տարվա առաջին ինը ամիսներին վերականգնվել է ևս 24 մլն 725,582,000  դրամ, որից պետությանը պատճառված վնասից՝ 24 մլն 515,239,000 դրամ, իսկ համայնքին պատճառված վնասից՝ 25 մլն 796,000  դրամ:

Այսինքն, 2024թ. առաջին 9-ը ամիսներին ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում ավարտված և անավարտ վարույթներով հայտնաբերված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 34 մլն 447,720,000 դրամ, որից պետությանը՝ 33 մլն721,554,000  դրամ:

Վերականգնման հիմնական մասը ապահովվել է հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթների շրջանակներում:

Ընդհանուր առմամբ, փաստացի 2024թ․ առաջին 9 ամիսներին ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննված և քննվող քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը, համայնքներին, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատճառված գրեթե նույնքան վնաս, որքան ամբողջ 2023թ․ ընթացքում (34մլրդ 756մլն ՀՀ դրամ)։

Facebook
Twitter

Կարդացեք նաև