Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան | «Ալյանսը» ինքնաբացարկի դիմում է ներկայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կալանավայրերում այլևս տեղ չկա, մարդկանց տնային կալանք են տալիս․ Ծառուկյանը թվարկում է առկա խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ | «Հույսներդ չկտրեք». Սամվել Կարապետյանը՝ արցախցիներին (Տեսանյութ) | Ստորագրվել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար | Արմավիրի մարզում Նալբանդյան-Նոր Արտագերս ճանապարհին hրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում | «Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն Վարդանյանին | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Լրահոս

ԵՄ ղեկավարները հաստատել են Թրամփի հետ աշխատելու մտադրությունը. Միշել

ԵՄ ղեկավարները Հունգարիայում ընթացող գագաթնաժողովում հաստատել են ԱՄՆ նոր վարչակազմի հետ աշխատելու մտադրությունը, այդ թվում՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի լիագումար նիստի մեկնարկից առաջ։

«ԵՄ բոլոր ղեկավարները ցանկանում են ամրապնդել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Մենք երեկ շատ լավ քննարկում ունեցանք այս հարցի շուրջ, բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության։ Ես երեկ ուղերձ փոխանցեցի Դոնալդ Թրամփին, որ մենք ցանկանում ենք աշխատել իր հետ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցում։ Մենք պետք է ուժեղացնենք Ուկրաինան, պետք է աջակցենք Ուկրաինային։ Եթե մենք չաջակցենք Ուկրաինային, ապա դա վատ ազդանշան կուղարկի (ՌԴ նախագահ) Պուտինին և աշխարհի մի քանի այլ ավտորիտար վարչակարգերի», — Միշելի խոսքերն է փոխանցում «Ուկրինֆորմ» գործակալությունը։

Շառլ միշելը հավելել է, որ նոյեմբերի 8-ին ԵՄ ղեկավարները կքննարկեն ԵՄ տնտեսության մրցունակության բարձրացման հարցերը, ԵՄ միասնական շուկային աջակցության, եվրոպական տնտեսության նորարարական զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև