Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան | «Ալյանսը» ինքնաբացարկի դիմում է ներկայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կալանավայրերում այլևս տեղ չկա, մարդկանց տնային կալանք են տալիս․ Ծառուկյանը թվարկում է առկա խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ | «Հույսներդ չկտրեք». Սամվել Կարապետյանը՝ արցախցիներին (Տեսանյութ) | Ստորագրվել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար | Արմավիրի մարզում Նալբանդյան-Նոր Արտագերս ճանապարհին hրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում | «Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն Վարդանյանին | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Լրահոս

Վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու և հասնի այնպիսի արդյունքի, որը հնարավոր կդարձնի մեր հայրենակիցների անհապաղ վերադարձը հայրենիք․ Բագրատ Սրբազան

Վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու և, կիրառելով (կամ նախապես կիրառած լինելով) Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ բանակցելու իր սիրելի ձևաչափը, հասնի այնպիսի արդյունքի, որը հնարավոր կդարձնի բոլոր գերեվարված, պահվող, պատանդառված մեր հայրենակիցների անհապաղ վերադարձը հայրենիք:

Ասված է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարության մեջ․

«Նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովը (COP 29), որին մասնակցելու պաշտոնական հրավեր է ուղարկվել նաև Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողին: Բաքու մեկնել-չմեկնելու հարցի առնչությամբ տարբեր պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները, ի թիվս այլնի, վկայում են, որ առ այսօր չկա վերջնական որոշում միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ:

COP 29-ին Հայաստանի մասնակցության առնչությամբ հարկ եմ համարում ամրագրել.

I — Սրբազան պայքարի, շարժման համակիրների վերաբերմունքն ու դիրքորոշումը Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի վերաբերյալ մնում է անփոփոխ՝ կապված թե՛ վերջինիս լեգիտիմության, թե՛ ներքին ու արտաքին քաղաքականության լիակատար ձախողման հետ:

II — Միաժամանակ, եթե վարչապետի աթոռը զբաղեցնողն ինքն իրեն համարում է Հայաստանի վարչապետ, ապա COP 29-ին մասնակցության հետ կապված շատ հստակ և իրական արդյունքին միտված որոշում պետք է լինի և վերջինից բխող այնպիսի կոնկրետ քայլեր, ինչպիսիք են՝

Ա) վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու և, կիրառելով (կամ նախապես կիրառած լինելով) Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ բանակցելու իր սիրելի ձևաչափը, հասնի այնպիսի արդյունքի, որը հնարավոր կդարձնի բոլոր գերեվարված, պահվող, պատանդառված մեր հայրենակիցների անհապաղ վերադարձը հայրենիք: Կրկնում ենք՝ բոլորի, առանց որևէ բացառության,

Բ) վարչապետի պաշտոն զբաղեցնողը COP 29-ի միջոցառման շրջանակներում հնչեցվելիք իր պաշտոնական խոսքում պիտի ամրագրի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի փաստը՝ պահանջելով ՀՀ տարածքային ամբողջականության անհապաղ վերականգնումը,

Գ) վարչապետի պաշտոն զբաղեցնողը COP 29-ի միջոցառման շրջանակներում հնչեցվելիք իր պաշտոնական խոսքով պիտի հստակ գնահատական տա 2023թ-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածի առնչությամբ՝ որպես էթնիկ զտում և բռնի տեղահանում,

Դ) վարչապետի պաշտոն զբաղեցնողն իր ելույթով պիտի ամրագրի, որ Արցախյան հիմնախնդիրը փակված չէ, և Արցախի մեր հայրենակիցների՝ միջազգային երաշխիքների ներքո անվտանգ և արժանապատիվ վերադարձն օրակարգային թիվ մեկ կետն է Հարավային Կովկասում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման համատեքստում:

Ներկայացված կետերը չարտացոլող ու չապահովող որևէ քայլ, գործողություն և/կամ իրադարձությունների ընթացք չի կարող դիտվել որպես արդյունք, ավելին՝ նման պարագայում գործ կունենանք սեփական հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու և Ադրբեջանի շահերը սպասարկելու շարքային քայլի հետ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև