Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան | «Ալյանսը» ինքնաբացարկի դիմում է ներկայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կալանավայրերում այլևս տեղ չկա, մարդկանց տնային կալանք են տալիս․ Ծառուկյանը թվարկում է առկա խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ | «Հույսներդ չկտրեք». Սամվել Կարապետյանը՝ արցախցիներին (Տեսանյութ) | Ստորագրվել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար | Արմավիրի մարզում Նալբանդյան-Նոր Արտագերս ճանապարհին hրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում | «Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն Վարդանյանին | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Լրահոս

Ցավում եմ այն մաղձի, աղճատման, սևացնելու պատրաստ որոշ «այրերի» պատրաստակամության համար․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մասնակցել է ոճաբան Արամ Նիկոլյանի ցուցադրությանը, որից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կիսվելով իր տպավորություններով։ Նազենին մասնավորապես գրել է․

«Հարգելի ընկերներ, ծանոթ ու անծանոթ հետևորդներ: Նախ ՄԵԾԱՊԵՍ շնորհակալ եմ, իմ համեստ անձն այդքան կարևորելու ու քննարկելու համար, Արամ Նիկոլյանի ցուցադրությունից հետո, ում նպատակն էր ԿԱՆԱՆՑ միջոցով ներկայացնելու տասը կարևոր հիմնասյուները, որոնց վրա պահվում է պետությունն ու Երկիրը, ու, որպեսզի թյուրըմբռնում չլինի, կարճ ներկայացնեմ իմ «կերպարը»:

Ինձ բաժին էր հասել ՀԱՎԱՏՔԸ, իմ սրտին ու էությանը ամենամոտ ու կարևորագույնը։

Այսպիսով՝ իմ այս հագուստով Հավատք կերպարը ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈւ Կերպարն է, եկեղեցին կնոջ կերպար է, եկեղեցու ավազանը համարվում է արգանդը, որտեղից ծնվում ենք որպես քրիստոնյա:

Եկեղեցին նաև ներկայանում է որպես Քրիստոսի հարսը, այդ պատճառով էին զգեստները սպիտակ՝ հարսանեկան:

Սողոմոնն իր երգ երգոցում հարս եկեղեցու ու որպես Փեսա՝ Քրիստոսի հարաբերությունները նկարագրում է շատ պատկերավոր:

Այսինքն եկեղեցու կերպարը մինչև վերջ կանացի է, իսկ քողի վեղարանման ֆորման՝ ձևը, վերցված է ոչ թե հոգևորականների վեղարից, այլ հակառակը, վեղարի ֆորման է վերցված մեր եկեղեցիների սրածայր գմբեթներից, որը խորհրդանշում է ուղիղ կապը Աստծո հետ։

Վստահ կարելի է ասել, որ Արամի մտածածը՝ մի կադրով տալ իր որոշած հիմնասյուների պատկերավոր մարմնավորումը՝ ստացվել է:

Ցավում եմ այն մաղձի, մտածված աղճատման ու հատուկ սևացնելու պատրաստ որոշ «այրերի» պատրաստակամության համար, որոնք իրենց են միայն վնասում, ոչ ինձ… և ի վերջո մի օր պետք է սովորենք ՏԱՐԲԵՐԱԿԵԼ դերասանին ու նրա ստեղծած որևէ կերպար՝ իր անձից:

Ես խորապես հավատավոր մարդ եմ, իմ Տունն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իմ ամենաերջանիկ ու ցավոտ պահերի Ընկերն Է ու ինձ համար իմ երկրում քիչ մնացած հենման կետերից, ու քավ լիցի, ես ԵՐԲԵՔ չեմ քննում որևէ Պատարագիչ քահանայի կամ հոգևորականի անձն ու մարդկային որակները, այլ խոնարհաբար ու երախտիքով լսում եմ Պատարագն ու մասնակիցը դառնում հաղորդության:

Երանի այս նույն ջանասիրությամբ ոմանք պաշտպանեին եկեղեցին իրական հարձակումների ժամանակ:

Այսքանը:

Եղիցի լույս

Հ.Գ. Արամ Նիկոլյանը բացառապես իր միջոցներով է արել այս հավաքածուն՝ նպատակ ունենալով ՀԱՍՑՆԵԼՈւ ՄԻՏՔԸ, ես էլ առանց որևէ շահի, ՄԻԱՅՆ իբրև ընկեր ու գաղափարակից՝ փորձել եմ օգտակար լինել… այ հիմա վերջ:

Լավ մնացեք։

Իր երկրում ամուր կանգնած՝ Նազենի»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև