Skip to main content

Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օծվել է Իժեւսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի շինարարությունը սկսվել էր 15 տարի առաջ

ՌԴ կազմում գտնվող Ուդմուրթիայի մայրաքաղաք Իժեւսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը սկսվել է 2009 թվականի մայիսի 25-ին, իսկ մինչեւ այդ, 90-ական թվականներից սկսած, հայկական համայնքը տարբեր միջոցներով փորձել է եկեղեցի կառուցելու թույլտվություն ստանալ։
Հայկական համայնքը Մոսկվայից կամ այլ քաղաքներից է հոգեւորականների հրավիրել երեխաներին մկրտելու, պսակի արարողություն անելու համար։ Առավել հաճախ երեխաներին մկրտել են Մոսկվայի հայկական եկեղեցում, իսկ հուղարկավորությունները կազմակերպել՝ առանց հոգեւորականների մասնակցության։
«Մինչեւ հիմա ռուսական եկեղեցիներում են արել արարողությունները։ Որոշ մարդիկ հնարավորություն են ունեցել, դուրս են եկել, գնացել են Մոսկվա կամ ուրիշ քաղաք կամ Հայաստան։ Բայց շատ մարդիկ չունեն այդ հնարավորությունը և նստած սպասում են, թե երբ կբացվի մեր եկեղեցին»,- ասում է իժեւսկաբնակ գործարար Կամո Հարոյանը։
Եկեղեցու կառուցմանը մասնակցել է ամբողջ համայնքը՝ մի մասը նյութական ներդրումներով, մյուս մասը՝ ֆիզիկական աշխատանքով։ Ամբողջ համայնքը տարիներ շարունակ սպասում էր եկեղեցու օծմանը։
«Շատ ուրախ ենք, որ օծվում է եկեղեցին, կունենանք քահանա, կունենանք օծված եկեղեցի ու կկարողանանք աղոթել, խաչակնքվել։ Շատ ուրախ օր է, շատ հանգիստ եմ ինձ զգում, մի քանի անգամ նույնիսկ աչքերս լցվեցին»,- ասում է Կամո Հարոյանը եւ հույս հայտնում, որ իր 4 զավակների հետ առաջիկայում կմասնակցի կիրակնօրյա պատարագներին։
Իժեւսկում մշտապես բնակվում է մոտ 3500 հայ, սակայն ամռանը հայ բնակչությունը ավելանում է Հայաստանից ու հատկապես Ջավախքից արտագնա աշխատողների հաշվին։ Իժեւսկին ամենամոտ հայկական եկեղեցին մոտ 400 կիլոմետր հեռու է՝ Կիրով քաղաքում։ Մոտակա Պերմ քաղաքի եկեղեցին կառուցված է, սակայն դեռեւս չի օծվել, Ուֆայի եկեղեցու շինարարությունը ավարտված չէ, իսկ Կազանի եկեղեցու շինարարությունը նոր է սկսվել։ Այս առումով Իժեւսկում գործող եկեղեցի ունենալը մոտակա քաղաքների հայ բնակչության համար չափազանց կարեւոր նշանակություն ունի։
«Այսօր այն, ինչ կատարվեց, մեր բոլորի երազանքն էր։ Չեմ ուզում չափազանցնել, բայց այսօր եկեղեցու միջոցով այնպիսի մարդիկ են իրար ձեռք մեկնել, որ 20 տարի ընդհարված են եղել։ Եկեղեցու տարածքում իրար ձեռք են սեղմել, որովհետեւ որոշել են, որ բոլոր անձնական հարցերը կողքի են դնում, և գլխավորը եկեղեցին է։ Իսկապես եկեղեցին բոլորիս համար դարձել է միասնության ուժ»,- ասում է Ուդմուրթիայի հայ համայնքի նախագահ Արսեն Մոսոյանը։
Նորաօծ եկեղեցին դեռեւս մշտական քահանա չունի, սակայն առաջիկայում որոշակի պարբերականությամբ հոգեւորականներ կայցելեն։ Իժեւսկի եւ հարակից քաղաքների հայ բնակիչները հնարավորություն կունենան մկրտելու իրենց զավակներին եւ պսակադրության ու հուղարկավորության արարողություններ կազմակերպել քահանայի մասնակցությամբ։

«Մեզ համար պատմական իրադարձություն էր, որովհետեւ այս գեղեցիկ տաճարը, որ կանգուն էր բավականին երկար ժամանակ, ահա այսուհետ պետք է լինի քրիստոնյայի հոգեւոր կենտրոնը։ Տեղի հայ բնակչության համար հոգեւոր մի տուն կառուցվեց եւ օծվեց ու Աստծո տաճար դարձավ։ Սա տեղի հայության համար պետք է լինի որպես աղոթքի կենտրոն։ Այստեղ հոգեւորաց դասը պարբերաբար սուրբ պատարագներ կկատարի, այստեղ կկատարվեն սուրբ մկրտությւոններ, այսինքն՝ այս եկեղեցու սուրբ ավազանից պետք է ծնվեն նոր քրիստոնյաներ եւ հայ իրականության մեջ պետք է ավելանան ու բազմանան»- ասում է քահանան։
Հենց եկեղեցու օծման օրը հոգեւորականները մի քանի տասնյակ իժեւսկաբնակ հայերի երեխաների են մկրտել։ Հայ համայնքը եկեղեցու օծման պատմական իրադարձությունը նշել է միասնաբար՝ մատաղի սեղանի շուրջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031