Երեկ երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում հրապարակել էր իր և ամուսնու մասնակցությամբ լուսանկար և շնորհավորել Լևոնի ծննդյան առթիվ: Մեկնաբանությունները, սակայն, մեկը մյուսից տարբեր էին: Երգչուհին էլ առանձնացրել էր դրանցից ամենատարօրինակը, որին, սակայն, իր ոճով պատասխան էր տվել: «Իրար գրկած մեռնեք դուք»… Գրել էր հետևորդներից մեկը, ինչին էլ Սիրուշոն հետևյալ պատասխանն էր տվել`«Հուսամ»:
Այդպիսով երգչուհին ևս մեկ անգամ փաստել էր, որ նախ կարողանում է յուրաքանչյուր վատ մեկնաբանության համարժեք և ինչու ոչ`հիասթափեցնող պատասխան տալ, և բացի այդ հերթական անգամ ցույց տվել իր և ամուսնու մեծ սերը: