Սերը դեպի թատրոնն ու մանկության հիշողություններից.
«Մայրս պատմել է,որ նստում էի հայելու առաջ ու սկսում է մա մո մու մո մա և այլն սկսում այդ շարժումներն անել,ինքս ինձ կրակում էիր ընկնում և վեր էի կենում։ Փորձում էինք հասկանալ` այս ինչ դերասանություն ես անում։ Թղթերս հանձնել էի և մոռացել, որ պետք է գնայի ընդունելության քննությանը։ Գնացի թատրոն, ընկերներն ասեցին` հանձնեցի՞ր, ասեցի` չէ, տեղյակ չէի, որ քննություն կա։ Նույնիսկ տաքսի չեմ վերցրել, վազելով եմ գնացել։ Գնացել եմ խնդրել եմ, որ ներս թողնեն, ուշացել եմ։ Դուռը բացեցի, որ մտնեմ, տեսա հանձնաժողովի նախագահն ու անդամներն արդեն վեր են կացել, որ դուրս գան։ Ներկայացա, ասեց` բայց Ձեզ բացականեր ենք դրել ,ոչ մի քննության չեք մասնակցել։ Ասեցի` կարո՞ղ եմ բոլորն էլ հանձնել հիմա։ Սկսեցին առանձին -առանձին հարցերը, հետո ասեց, բայց սափրված չես ,սիրուն չի։ Ասեցի հենց հիմա կսափրվեմ և տեղում էտյուդ արեցի, նստած ծիծաղում էին, ասեց ազատ ես գնա։նՄի քանի օր հետո եկա, մի կերպ ազգանունս գտա, որովհետև հազարավոր մարդիկ կային։ Գնացի տուն և ծնողներիս հայտնեցի ընդունվելուս լուրը։ Հայրս ջղայնացավ, ասեց` ինչ գործ ունես թատրոնում,մայրս ուրախացավ։ Ասեցի` չգիտեմ, սիրում եմ այս մասնագիտությունը և լինելու եմ լավ դերասան։ Հիմա, թե ինչքանով եմ լավ դերասան, չգիտեմ,բայց որ դարձել եմ, այո»։
Երևան տեղափոխվելուց շատ չանցած Ալբերտ Սաֆարյանը կորցնում է հորը, մի քանի տարի անց նաև մորը։ Դերասանը հաղորդման ընթացքում պատմեց նաև հոր վատառողջ լինելու շրջանից մի դրվագ, որ հաճախ է հիշում։
«Արդեն մի փոքր տարիքն առած հիվանդացավ։ Երկու ինսուլտ, և մի տեսակ մանկացավ այդ տարիներին։ Ես փորձում էի համոզել իրեն, բայց հիվանդ եղած ժամանակ անգամ ասում էր` քեզ խելոք պահի։ Մենք ընկերներ ենք եղել, ծնվածս օրվանից հայրս ինձ որպես փոքր ընկեր է ընդունել։ Երբ հիվանդացավ, տեղերով փոխվեցինք։ Բնականաբար իմ ամբողջ ուշադրությունը նա էր։ Որ տեղափոխվեցինք, արդեն բնակարանը գնել էի, մի թույլտվուլյուն խնդրեցի ընդամենը ,որ գնամ Թիֆլիս թատրոնի ռեպերտուարը չխառնվի, որովհետև ամբողջությամբ ինձ վրա էր։ Տխուր բան եմ ասում, բայց ես գնալուց զգացի, որ հայրս արտասվեց։ Հետո ,որ եկա, մայրս ասեց, որ ասել է ` ես այսքան տարի ապրել եմ և մտածել ,որ իմ տղան աշխարհի վերջն է ինձ համար, էլի ինքն է, բայց ամենակարևոր մարդն այս կյանքում ինձ համար եղար դու։ Հայրս ցավոք երկար չապրեց Երևանում։ Այնպես է ստացվել, որ ուշ ամուսնացա։ Ամեն ինչ իր ժամանակն ունի երևի, իմ ժամանակն էլ դա էր։ Կուզենի ծնողներս ներկա լինեին, ցավոք կյանքն ուրիշ բան է, ցանկություններն` ուրիշ։Ես այդ բացը միշտ զգում եմ»։
Ալբերտ Սաֆարյանը խոսեց կնոջ մասին,ով նկարահանման ամբողջ ընթացքում շատ ուշադիր կողքից հետևում էր զրույցին և ում մասին խոսելիս դերասանը համբույր ուղղեց։
Դերասանն ընդամենը 2 ու կես տարի առաջ է գտել իր կյանքի ուղեկցին։ Հրաչուհին,որն Ալբերտի շուրթերից շատ խնամքով «Հրաչուկ» է հնչում, դարձավ կյանքի գլխավոր իմաստը։
«Շատ կարևոր է,որ մարդ իր կյանքում ունենա ամենակարևորին։ Ես այսօր ունեմ։Իմ տարիքի բարձրությունից եմ ասում ես դա. իմ ձեռքբերումը իմ կինն է,իմ Հրաչուկը, Հրաչուհին ում ես երկուսուկես տարի առաջ գտա, չգիտեմ որտեղից պոկեցի, բերեցի և մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք ցմահ։ Սա այն դեպքը չի, որ ասում են` երբեք մի ասա երբեք։ Ես ասում եմ, ասում եմ, որ դա լինելու է միշտ։ Կյանքի ընկեր, կամ ընկերուհի ընտրելու, գտնելու համար, պետք է հաշվի առնես անպայման նրա ունակությունները։ Ես հիմա ունեմ կողքիս մի մարդ, ում հետ կարող եմ կիսվել նաև ստեղծագործական պահով, ինչը շատ կարևոր է։ Ասեմ` անկախ նրանից, որ մենք կես բառից հասկանում ենք իրար, ինքը ժամանակին եղել է արվեստի մեջ, քանոնարուհի է։ Նա շատ լավ հասկանում է ինձ,շատ լավ կարողանում է կիսել մտքերս, հանդարտեցնել, եթե ես բողոքի գիրքն առած գալիս եմ։ Մարդ եմ ի վերջո, ինչ-որ մի բան դուրս չի եկել։ Նա կարողանում է ձևը գիտի, գտել է` ոնց հանդարտեցնի և սա շատ կարևոր։ Նա ուղղակի կին չի ինձ համար։Ես շատ ուրախ եմ իմ գտնված երազի համար: Երանի չէր` ես իմ Հրաչուկին շատ տարիներ առաջ գտած լինեի, հազար երանի կտայի։ Ես էլի երջանիկ եմ,մենք երջանիկ ենք, որ իրար կողքի ենք,բայց երանի կտայի, որ շուտ լիներ այդ ամեն ինչը»։