Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերն , 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը, 24-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 20-ի ցերեկը կլինի 12-14 աստիճան տաքություն, երեկոյան ժամերին կգրանցվի +7…+9 աստիճան։