Skip to main content

«Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից. Արտակ Զաքարյան | Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից | Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով | Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին | Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանը․ Փաշինյանը՝ Բելգիայի վարչապետին | Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան | Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ» | Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ» | ՔՊ-ում մինչև վերջին պահը անորոշություն է. ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ» | Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը | ՈՒՂԻՂ . Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ձկնաբուծությունը վտանգված է, վնասը՝ ահռելի | Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP | Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները

Լրահոս

Սարուխանյանի արյան մեջ թմրանյութի առկայությունը հաստատվելուց հետո ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին․ Նազելի Բաղդասարյանի ընկերուհուն կառաջադրեն

Օրերս Oragir.News-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Կարեն Սարուխանյանին ուղարկել էր արյան անալիզ հանձնելու` արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգելու համար։ Oragir.News-ի ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ` ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուի թեստի արդյունքը եղել է դրական ։

Հիմա  ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին, պատճառը Կարեն Սարուխանյանի թեստի դրական պատասխանն է։

ՔՊ-ն Գյումրիի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանին, ով Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մտերիմ ընկերուհին է։

Լրատվամիջոցը փորձել է մեկնաբանություն ստանալ Կարեն Սարուխանյանից, բայց վերջինս հերթական անգամ խուսափել է հարցադրումներից։ Սկզբում նշել է, որ չի լսում, հետո՝ հեռախոսազանգերն անպատասխան թողել։

Շրջանառվում են նաև տեղեկություններ, որ առաջիկայում Կարեն Սարուխանյանը վայր կդնի պատգամավորի մանդատը։

Հիշեցնենք՝  օրերս ձերբակալվել էին ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին ու ՔՊ-ական ավագանու անդամը՝ թմրաանյութ օգտագործելու, պահելու, պատրաստելու կասկածանքով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև