Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան | Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին

Լրահոս

Ինչ նվեր է ստացել Նիկոլ Փաշինյանը Հռոմի Պապից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբեր ամսվա գործուղումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի համար նվերաշատ են եղել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել էր Վատիկան՝ Սուրբ Աթոռ, որի ընթացքում Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապից ստացել էր նվեր՝ կավե քանդակ «Քնքշանք եւ սեր» անվամբ։ Քանդակի պատրաստման համար օգտագործվել է էնգոբայի տեխնիկան, որը կավին տալիս է հարթ, կաշվե տեսք, որն այնուհետեւ ամրացվում է մոմապատ պատինայով։ Քանդակը մի կողմից պատկերում է Սրբություն Ֆրանցիսկոս Ասսիզենցուն, ով խաղաղության, մարդկության եւ բնության հանդեպ հարգանքի խորհրդանիշն է, իսկ մյուս կողմից՝ աղտոտվածության, վտանգված աշխարհի պատկերը։ Նվերի՝ ստացողի կողմից գնահատված արժեքը ՀՀ դրամով կազմել է 37 հազար 978 ՀՀ դրամ։

Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դեսպանության կողմից նոյեմբերի 22-ին ստացել է նվեր թեյնիկ, բաժակների եւ թեյերի հավաքածու 60 հազար ՀՀ դրամ արժողության։ «Հանրային ծառայության մասին» օրենքով կարգավորվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չպետք է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացմանն առնչվող նվերներ ընդունեն կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի արդեն նախկին նախագահ Սասուն Խաչատրյանին ՀՀ Գլխավոր դատախազությունը նվիրել է 925 հարգի արծաթյա՝ «Գնոմո» տեսակի ժամացույց, որի քաշը կազմել է 7,23 գրամ, իսկ գոտին բնական կաշվից է։ Ժամացույցն արժեցել է 94 հազար դրամ։

Տեղեկացնենք, որ եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին: Բացի դրանից, հանրային պաշտոն զբաղեցնող անձը եւ հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։ 40.000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման՝ բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 եւ ավելի) բնույթ կրող դեպքերի։ Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև