Ինչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար (տեսանյութ) | Վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, չնայած տարեց մարդուն դուրս հրավիրած վարորդը ստացել է նկատողություն. Արմեն Գալջյան | Ճաշարանը, որտեղ բռնկվել էր հրդեհը, վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի, տարածվող պնդումն անհիմն է. ՊՆ խոսնակ | Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը | Զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան. ՊՆ | Աշխարհում ու մեր տարածաշրջանում շատ լուրջ գործընթացներ են սկսվում, այնպես որ, մի շտապեք Արցախի հարցը փակված համարել. Արթուր Խաչատրյան | Գեղարքունիքում գտնվող ՊՆ զորամասերից մեկի ճաշարանն է վառվում, փրկարարներ են շտապել․ ինչ է հայտնի | Հռոմի պապի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ | Ովքեր հեռացան Հայաստանից և ինչու չեն վերադառնում․ «Հրապարակ» | Ալիևն այցելել է Ստեփանակերտ | Միևնույն է վերադառնալու ենք․ Նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա․ Վահե Հովհաննիսյան | Առաքելության գործունեության առաջին իսկ օրվանից ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերը զգալիորեն նվազել են․ համոզված եմ, որ դա նույնպես մեր ազդեցությունն է․ Մարկուս Ռիտեր | Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. սպասվում է շատ ուժեղ ձյուն, ցուրտ, բուք. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Երիտասարդը 18-րդ հարկից ընկել է մեքենայի վրա և ողջ մնացել | Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագրել․ «Հրապարակ»

Լրահոս

Արտաքին հետախուզական ծառայության զեկույցի լեյտմոտիվը ոչ թե ՀՀ-ին սպառնացող արտաքին ռիսկերի օբյեկտիվ գնահատումն է, այլ՝ Փաշինյանի իշխանության վերարտադրման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը. Աշոտյան

Արտաքին հետախուզական ծառայության զեկույցի լեյտմոտիվը ոչ թե ՀՀ-ին սպառնացող արտաքին ռիսկերի օբյեկտիվ գնահատումն է, այլ՝  Փաշինյանի իշխանության վերարտադրման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը: Այս մասին իր հոդվածում գրել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, փոխանցում է 168. am-ը:

«Օրվա լրահոսում հայտնվեց «ՀՀ արտաքին հետախուզական ծառայություն» կոչված հիմնարկի կողմից պատրաստված անդրանիկ տարեկան զեկույցը, որը միանգամից վերածվեց հերթական ծաղրուծանակի առարկայի։

Քննադատների և հեգնողների տեսակետները միաժամանակ և իրավացի են, և միամիտ։

Իրոք, զեկույցի մասնագիտական որակը, գնահատականները և կանխատեսումները «զարմանահրաշ» են իրենց պրիմիտիվությամբ և մակերեսայնությամբ։ Վստահաբար, արհեստական բանականության ցանկացած հասանելի ծրագրի կողմից գեներացված կոնտենտը շատ ավելի որակյալ կլիներ իր կառուցվածքով և բովանդակությամբ։ Սակայն կհամաձայնեք, որ միամիտ կլիներ ակնկալել լուրջ, պրոֆեսիոնալ և իմաստուն փաստաթուղթ մի հիմնարկից, որի ստեղծման և կադրային համալրման նախապատմությունները և սկանդալները լավատեսության առիթներ չեն տվել։

Փաշինյանի օրոք թե՛ աշխատող, թե՛ նորաստեղծ պետական ինստիտուտների գերակշիռ մեծամասնությունը պրոֆանացիա է։ Եվ «հայկական ЦРУ»-ն բացառություն չէ։ Բայց… Թերագնահատել այդ էսսեն նույնպես պետք չէ, քանզի նաև նրանով են բացահայտվում և արտահայտվում իշխող վարչախմբի իրական նպատակները, վախերը և ծրագրերը։

Այս տեսակետից՝ մի քանի դիտարկում «զեկույցի» մասին։

1.Զեկույցի ամբողջ լեյտմոտիվը ոչ թե Հայաստանի Հանրապետությանը սպառնացող արտաքին ռիսկերի օբյեկտիվ գնահատումն է, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման և վերարտադրման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը։

2. Զեկուցը բաղկացած է ներածությունից և չորս մասից՝ ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական և ահաբեկչական ռիսկերի գնահատումից։ Սակայն հատկանշական է, որ ամենածավալուն հատվածը վերաբերում է հենց տեղեկատվական ռիսկերին, ինչը մատնում է այդ փաստաթղթի հիմնական՝ քարոզչական բնույթը և դրա՝ Փաշինյանի համար նախընտրական լինելու փաստը։

3.Զեկույցը խարսխված է երկու հիմնական թեզերի վրա՝ Փաշինյանի իշխանությանը սպառնացող վտանգներ և վատ թաքնված հակառուսականություն։ Մոսկվային ուղղված խայթոցներն առկա են թե՛ ՀԱՊԿ–ին, թե՛ սոցիալ–տնտեսական միջավայրին, թե՛ տեղեկատվական դաշտին նվիրված հատվածներում՝ ընդհուպ ուղիղ ակնարկներ ռուսական СВР–ի հասցեին։

4.Զեկույցում առկա ձևակերպումներն ուղղակի մատնանշում են, որ Ադրբեջանի հետ Փաշինյանը շարունակելու է երկկողմ շփումների ձևաչափը՝ առանց միջազգային երաշխավորների և մեխանիզմների առկայության։

5.Պարզվում է, ըստ Նիկոլենց, որ Թուրքիայից Հայաստանի անվտանգությանը ոչ մի սպառնալիք չկա։ Զեկույցի 18 էջերում այդ մասին չկա և ոչ մի հիշատակում, ինչը ոչ միայն հակասում է նույնիսկ սրանց օրոք ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը, այլև բազմաթիվ հարցեր է առաջացնում։

6. Խիստ հատկանշական է, որ զեկույցում ոչ մի դրական կամ պարտավորեցնող ամրագրում չկա Նիկոլի կողմից վարվող կեղծ արևմտամետ արտաքին քաղաքականության դրական ազդեցության մասով Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։

Կարճ ասած, ոչ ԱՄՆ–ի հետ ստորագրված խարտիան, ոչ եվրոդիտորդները, ոչ եվրոհանրաքվեն չեն մատնանշվում՝ որպես մեր անվտանգային ռիսկերի նվազեցման հնարավոր գործիքներ։

7. Ծիծաղելի է ԱՄՆ նախագահական ընտրություններին Փաշինյանի՝ Բայդենի վրա խաղադրույքի տապալումը զեկույցում Դոնալդ Թրամփի առանձին մեծ նկարով լղոզելու խղճուկ շողոքորթումը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728