Ադրբեջանցիները, ովքեր, ըստ այս իշխանությունների, մեր խաղաղության երաշխավորն են, шվիրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին. Արեգա Հովսեփյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում գլխшտմшն դեպքեր են եղել, խոշտանգումներ, ահաբեկչական ակտեր․ ցեղասպանություն էր | Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևն ասում է՝ հայերն արժանի չեն ունենալ պետություն, Սյունիքն են արդեն վիճարկվող տարածք համարում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարսափեցնելու համար չեմ ասում, բայց Արցախը մարսելուց հետո Հայաստանին են անցնելու․ Մանուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլն ընտիր բացասական հերոս է, one man show, բայց ընդդիմադիր բենդը կարող է նրան հաղթել. Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլն ամեն ինչ անելու է,որ իր քեֆը չհարամվի, և եվրոպացի առաջնորդները չիմանան իրականությունը.Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցեղասպանության հիշողության կոդեքսի դեմ հարձակում է, պրագմատիզմը կապ չունի պատմական իրողության հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցեղասպանության հիշողությունը դարձրել են որպես ձևական արարողակարգ. Արա Այվազյան | Ծանրամարտի ԵԱ․ այսօր Հայաստանը մեկ մասնակից ունի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցեղասպանության հիշողությունը չի խամրում ժամանակի ընթացքում հանուն արդարության պայքարը շարունակական է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը վախենում է նայել Արարատին, խոսել ցեղասպանությունից, Արցախից, ինչը պատիվ չի բերում | Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» | Հայ առաքելական եկեղեցին պետք է հարկ վճարի, ինչո՞ւ հոգևորականը հայտարարագիր չի լրացնում․ Փաշինյան | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը մասնակցում է «Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը» քննարկմանը

Լրահոս

ԵՄ-ի հետ ծրագրերը մեզ օգնել են Արցախից տեղահանվածների հումանիտար աջակցության ծրագրերն իրականացնել. նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության գործողությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավ Արևմուտքի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Անդրեաս Պապակոնստանտինուի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, մասնավորապես՝ հումանիտար օգնության տրամադրման, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, սոցիալական բնակարանաշինության և մի շարք այլ ուղղություններին առնչվող հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև սոցիալական պաշտպանության ոլորտում ԵՄ ներգրավմամբ արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունքներին։

Բարձր գնահատելով Եվրամիության հետ համատեղ կատարված աշխատանքների դերը՝ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է դրանց կարևորությունը հատկապես ճգնաժամային իրավիճակների հաղթահարման գործում․ «ԵՄ հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերը մեզ էականորեն օգնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների և, առհասարակ, հումանիտար աջակցության տրամաբանության համատեքստում։ Իրականացվող միջոցառումները ևս մեզ ոչ միայն առկա խնդիրներին անդրադառնալու կարճաժամկետ հնարավորություն են տալիս, այլև կարևոր փաստահենք օրինակներ են ծառայում առաջիկա ինստիտուցիոնալ բարեփոխումների համար»,- ասել է նախարարը՝ որպես օրինակ առանձնացնելով․ «ԵՄ և Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ իրականացվում է e-քարտերի տրամադրման ծրագիրը, որն անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման գործում կարող է պիտանի գործիք լինել»։

Իր խոսքում Անդրեաս Պապակոնստանտինուն ևս շեշտել է սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններով ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացված աշխատանքների դերը։ Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուղղությամբ իրականացված համատեղ ծրագրերի արդյունքներին՝ վերջինս ընդգծել է ՀՀ կողմից կատարված հսկայական աշխատանքի կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության գործողությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավ Արևմուտքի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենը վերահաստատել է պատրաստակամությունը՝ շարունակել անհրաժեշտ ջանքեր ներդնել ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում համագործակցելու ուղղությամբ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930