Ոչ մի տեսանյութ, անկախ դրա բովանդակությունից, չի կարող և չպետք է դառնա հակաարցախյան քարոզչության տարածման առիթ՝ առավել ևս գործող իշխանությունների կողմից. Տոնոյան | Ահшբեկչական uադրանքը չի բացահայտվելու, իսկ ՔՊ-ականները նախընտրական քարոզարշավում այս տեսանյութը կիրառելու են որպես «դրոշակ»՝ արցախցիներին թիրшխավորելու համար․ Արտակ Բեգլարյան | Անահիտ Ավանեսյանը հրճվելու փոխարեն պետք է զբաղվի իր հետ պտտվող մnլագարի հոգեկան առողջությամբ․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովան Փաշինյանի և քաղաքացու վիճաբանությանն է անդրադարձել | Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ և խոսել հայ գերիների մասին | Բացառվում է, որ որևէ մարդ քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից․ Ավինյանը՝ Փաշինյանի հետ վիճած կնոջ մասին | Ժողովուրդն էլ գիտի, թե մենք «օլուխ» ենք, ինչքան կարան մեր համեստությունը չարաշահեն․ Փաշինյան | Շուտով այլմոլորակայիններն են սպառնալու «հիսթերիկին», էլֆերը առևանգելու փորձ են անելու, ֆիկսիկները մահափորձ են կազմակերպելու․ Ռուբեն Մխիթարյան | Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն՝ հռչակվելով Ասիայի եռակի չեմպիոն | Երբ մենք պայքարում էինք թալանչի կլանի դեմ, Դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն եք հայտնել ու աչք փակել նրա փող բաժանելու վրա. արցախցին՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսաերիզը փորձաքննության պետք է ենթարկվի. ինձ թվաց՝ արցախյան բարբառը իմիտացիոն էր. Դավիթ Անանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն մղկտալով ձայներ է մուրում. չպետք է ունենանք անընդհատ սադրող իշխանություն. Արման Թաթոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը վիրավորում է, որովհետև ասելիք չունի, բոլորին խաբում է, ինձ էլ է խաբել. իմ կլասը չեմ գցելու | ՈՒՂԻՂ. «Միասնության թեւերի» թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում դատախազություն | Օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին հայհոյած ռուս տղամարդու նկատմամբ հարկադրանքի միջոց է կիրառվել

Լրահոս

Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին՝ օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Ստամբուլում

Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին՝ օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը: Այս մասին Ստամբուլում Միջխորհրդարանական միության նիստի ընթացքում Թուրքիայի հայկական մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հաղորդում է Agos-ը:

Հարցին՝ «Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում ակնհայտ խնդիրներ չկան: Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պատրաստ է բացել սահմանը, բայց Թուրքիայի կողմից նոր քայլ չկա: Ինչի՞ն է սպասում Անկարան: Հնարավո՞ր է՝ սպասում է հունիսին Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքներին», Սիմոնյանը պատասխանել է հետևյալը.

«Անկեղծ ասած, ես հստակ չգիտեմ, թե ինչի էին սպասում: Սկզբում ասվում էր, որ սահմանը չի բացվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվել: Հետո հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Դրանից հետո առաջ քաշեցին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը: Մենք բանակցել ենք պայմանագրի շուրջ. դա դժվար և երկարատև գործընթաց էր, բայց մենք համաձայնության ենք եկել 17 կետերի շուրջ, հանդիպել ենք այն ստորագրելու համար, ձեռք սեղմել, բայց դեռևս չստացվեց:

Այնուհետև Ադրբեջանը սկսեց բանակցել Հայաստանի հետ: Կարող եմ ասել, որ Ադրբեջանը ներկայումս խոչընդոտում է գործընթացին՝ օգտագործելով իր լոբբինգը և ազդեցությունը: Որովհետև, մի կողմից, նա բանակցում է մեզ հետ, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս Թուրքիային բանակցել մեզ հետ: Սա տարօրինակ իրավիճակ է: Թուրքիան կարծես այս հարաբերությունների գերին լինի:

Մենք Ադրբեջանի հետ լուծելու շատ հարցեր ունենք: Մեր առաջնահերթությունների շարքում է այնտեղ դեռևս պահվող 19 ղարաբաղցիների, ինչպես նաև հայկական կողմի զոհերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Հույս ունենք, որ այս հարցը ժամանակի խնդիր կդառնա:

Հավատում եմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Երկու կողմից էլ ամեն ինչ արված է: Երբ ես խոսում եմ իմ թուրք գործընկերների հետ, հասկանում եմ, որ նրանք էլ ասելու շատ բան չունեն. վիճելի հարցեր չկան: Կրկնում եմ՝ սա գալիս է լոբբինգից: Թուրքիան այս ազդեցության գերին է»,- ասել է Սիմոնյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև