Կառավարումը սկսվում է կարգապահությունից. Մարդիկ վախենում են երկարաժամկետ պլաններից. Աստղիկ Մատինյան | Բագրատ Սրբազանը հրաժարվել է Սուրբ Հաղորդությունից, քանի որ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր․ հայտարարություն | Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոց | Սամվել Կարապետյանին մեկուսացնելով և վարչական ռեսուրսը չարաշահելով՝ իշխանությունը փորձում է կանխել անխուսափելի փոփոխությունը. Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) | Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին | Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին՝ օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Ստամբուլում | Բաթումի քաղաքում մեկնարկել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, մարզահագուստների վրայից բացակայում են մեր պետության խորհրդանիշները. Գոռ Ոսկանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես վերահսկվող տարածք. Դավիթ Անանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք ընտրում ենք Հայաստանը. իրեն չհարգող պետությունը հարգանքի չի արժանանում ոչ ոքի կողմից. Թաթոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է դադարենք ապրել սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների տրամաբանությամբ. Դրմեյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է դառնանք այն սերունդը, որը չի հանձնվում, ժամանակն է պայքարի. Շահեն Հարությունյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու կարևորագույն որոշում ենք կայացրել. Արմեն Գալստյան | «Միասնության թեւեր» կուսակցությունն ամփոփում է համագումարի արդյունքները, ներկայացնում ընտրական ցուցակը | Հաստատվել է «Միասնության թեւեր» կուսակցության ընտրական ցուցակը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս քամիները պետք է ճամփենք և մենք նորը կառուցենք

Լրահոս

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, Հայաստան ժամանեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն: Հայտնում են Մայր Աթոռից։

Մայր Տաճարի ղողանջների ներքո Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքին թափորով առաջնորդեց Միածնաէջ Մայր Տաճար, ուր կատարվեց «Հրաշափառի» արարողություն։

Տաճարում երկու Հովվապետերը խոնարհվեցին Իջման Սուրբ Սեղանի առջև: Միասնական աղոթքից հետո Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանուն Մայր Աթոռի միաբանության, ողջունեց և իր բարեմաղթանքները հղեց Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքին:

Իր հերթին Եփրեմ Բ Պատրիարքը գոհունակություն հայտնեց Աստծո կամքով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու առիթով և աղոթք վերառաքեց Հայոց Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Ապա Վեհարանում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքի առանձնազրույցը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930