Դուք մեկ-մենակ կանգնեցրիք չարիքի արշավանքը. Բագրատ Սրբազանը կալանավայրից նամակ է հղել Արփինե Սողոյանին | Փաշինյանի աշխատավարձը 2021-ից հետո աճել է ավելի քան 2,5 անգամ. ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 2021-ի և 2026-ի համեմատությամբ. Civilnet | «Բոլորին դեմ եմ»-ը «մուկ տշելու» ակցիա է անում կառավարության շենքի դիմաց | Արևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է «ցինիկ» | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 3-4 աստիճանով, վաղը նույնքան կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15 -ին` վառեց. Փաշինյանի նման դավաճան էլ չկա | ՔՊ-ն ոտքից գլուխ կոմպրոմատ է, ընկել ուրիշների վրա կոմպրոմատ է փնտրում. Էդուարդ Շարմազանով | Ծեծկռտուք՝ Երևանում | Լիսաբոնի վետոն և հետագա բանակցությունները․ ինչու է Փաշինյանի պնդումը սխալ․ Civilnet | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր ցավը տանեմ, ձեր դուխն ու հզորությունը ամեն ինչ է. Ծառուկյանը՝ պատերազմի մասնակիցներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր քվեից է կախված ամեն ինչ․ քարոզարշավի 13-րդ օրը Կոտայքի մարզում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատի ցեմենտի գործարանը պետականացվելու է․ նույն սցենարն է լինելու, ինչը եղավ ՀԷՑ-ի դեպքում | Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական. աշխատակիցներն այս պահից Ծառուկյանի և Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, նրանց գործատուն ՀՀ-ն է. Փաշինյան | Այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել. Մարիաննա Ղահրամանյան | Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կnրծանարար գործելաոճից․ Ռոբերտ Ամստերդամ

Լրահոս

Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան

44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ ԳՇ պետի պաշտոն զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկել է ԱԺ փակ ձևաչափի պայմաններում պատասխանել թեմային վերաբերող բոլոր հարցերին՝ «պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Առաջին բանը, որ զարմացրեց, այն է, որ պատերազմի ծանր թեման 6 տարի շրջանառվում է, և հենց հիմա է դա սկսել անհանգստացնել Գասպարյանին։

Ինչու՞ ԳՇ նախկին պետը չէր անհանգստանում, երբ իշխող ռեժիմը զրպարտում, վիրավորում և վարկաբեկում էր իր հրամանով մարտի գնացած զինծառայողներին։

Ի՞նչ էր զգում գեներալական ճանապարհ անցած մարդը, երբ Եռաբլուրում քաշքշում ու բռնության էին ենթարկվում իր նահատակված զինվորների ծնողները։

Ինչու՞ Օնիկ Գասպարյանը հուզական հայտարարություններ չէր անում, երբ ադրբեջանցիները 2021–23 թթ.-ին ներխուժում և օկուպացնում էին ՀՀ ինքնիշխան տարածքները։

Ինչու՞ էր Գասպարյանը լուռ, երբ 2023 թվականին ադրբեջանցիները ագրեսիա նախաձեռնեցին շրջափակման մեջ գտնվող Արցախի դեմ, իսկ հետո՝ բռնազավթեցին այն։

Ինչու՞ է Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում։

Եթե, այնուամենայնիվ, որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել։

Ձեր ասելիքը պետք է լինի հրապարակային, իսկ հանդիպումների ու շփումների ձևաչափը շահագրգիռ մարդկանց և խմբերի հետ պետք է կայացվի փոխհամաձայնեցված։

Որևէ մեկս դատավոր չենք, ոչ էլ զերծ սխալներից, սակայն երբեք ավելորդ չէ դրանց համար ներողություն խնդրելը և ճիշտ ճանապարհով շարժվելը։

Իսկ յուրաքանչյուրի իրավական, քաղաքական, բարոյական պատասխանատվության չափը կարող է օբյեկտիվորեն որոշվել այն ժամանակ, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ կձևավորվեն՝ առնվազն իշխանափոխությունից հետո»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031