Ոչ մի տեսանյութ, անկախ դրա բովանդակությունից, չի կարող և չպետք է դառնա հակաարցախյան քարոզչության տարածման առիթ՝ առավել ևս գործող իշխանությունների կողմից. Տոնոյան | Ահшբեկչական uադրանքը չի բացահայտվելու, իսկ ՔՊ-ականները նախընտրական քարոզարշավում այս տեսանյութը կիրառելու են որպես «դրոշակ»՝ արցախցիներին թիրшխավորելու համար․ Արտակ Բեգլարյան | Անահիտ Ավանեսյանը հրճվելու փոխարեն պետք է զբաղվի իր հետ պտտվող մnլագարի հոգեկան առողջությամբ․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովան Փաշինյանի և քաղաքացու վիճաբանությանն է անդրադարձել | Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ և խոսել հայ գերիների մասին | Բացառվում է, որ որևէ մարդ քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից․ Ավինյանը՝ Փաշինյանի հետ վիճած կնոջ մասին | Ժողովուրդն էլ գիտի, թե մենք «օլուխ» ենք, ինչքան կարան մեր համեստությունը չարաշահեն․ Փաշինյան | Շուտով այլմոլորակայիններն են սպառնալու «հիսթերիկին», էլֆերը առևանգելու փորձ են անելու, ֆիկսիկները մահափորձ են կազմակերպելու․ Ռուբեն Մխիթարյան | Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն՝ հռչակվելով Ասիայի եռակի չեմպիոն | Երբ մենք պայքարում էինք թալանչի կլանի դեմ, Դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն եք հայտնել ու աչք փակել նրա փող բաժանելու վրա. արցախցին՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսաերիզը փորձաքննության պետք է ենթարկվի. ինձ թվաց՝ արցախյան բարբառը իմիտացիոն էր. Դավիթ Անանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն մղկտալով ձայներ է մուրում. չպետք է ունենանք անընդհատ սադրող իշխանություն. Արման Թաթոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը վիրավորում է, որովհետև ասելիք չունի, բոլորին խաբում է, ինձ էլ է խաբել. իմ կլասը չեմ գցելու | ՈՒՂԻՂ. «Միասնության թեւերի» թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում դատախազություն | Օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին հայհոյած ռուս տղամարդու նկատմամբ հարկադրանքի միջոց է կիրառվել

Լրահոս

Ձայնագրության մեջ ես խոսում եմ Հայրենական մեծ պшտերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանի հետ՝ ցանկանալով իր ծննդյան կապակցությամբ հեռուստացույց նվիրել. Գոհար Ղումաշյան

Հայտնի ձայնագրության մեջ ես խոսում եմ վաստակավոր ուսուցչուհի, հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ՝ ցանկանալով իր ծննդյան կապակցությամբ իրեն հեռուստացույց նվիրել: Այս մասին Արտաշատում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը:

«Երկար տարիներ ես նախաձեռնել եմ մի շարք հայրենասիրական ծրագրեր, 10 տարուց ավելի օգնել եմ պետության կողմից մոռացված հայ վետերաններին, մտերմաբար օգնել եմ ցավոք այս պահին միակ հայ վետերան կնոջը: Բնավ չեմ արդարանում, անցած տարի՝ հունիսի 17-ին, լրացել է տիկին Ռոզալիայի 103 ամյակը, այդ օրը մենք բոլորս գիտենք, թե ես որտեղ եմ եղել: 2025 թվականի հունիսի 17-ին ապօրինի ձերբակալվեց Սամվել Կարապետյանը, և ես չկարողացա շնորհավորել տիկին Ռոզալիային՝ իր ծննդյան կապակցությամբ, այնուհետև տիկին Ռոզալիան հիվանդացավ, 2 ոտքի ծանր վիրահատություն տարավ և ես այդպես էլ չեմ կարողացել իրեն այցելել:

Այս տարվա կանանց մեկամսյակի շրջանակներում որոշեցի այցելել տիկին Ռոզալիային և նվիրել իրեն խոստացած հեռուստացույցը, իմ իրավաբանները խորհուրդ չտվեցին ինձ դա անել՝ մեկնաբանելով, որ դա կարող է ընտրակաշառք համարվել: ՔՊ-ական ռեժիմը՝ ինչպես տեսաք, չունի ոչ մի սրբություն, հանուն աթոռի նրանք թիրախավորել են ամենակարևորը՝ հայ կնոջը, վիրավորել ու ծաղրել են պատերազմի վետերաններին: Այս ռեժիմը թիրախավորեց նաև ինձ, բայց իրենք այստեղ էլ սխալվեցին՝ չգնահատելով մեր իրական ներուժը ու պայքարող տեսակը, փորձեցին շանտաժի ենթարկել իմ մանկահասակ երեխայով և կրծքի կաթով, բայց հաշվի չառան իմ անցած ճանապարհը, իմ բարձր հեղինակությունը և իրական նպատակները, որոնք ես սթափ գիտակցում եմ:

Երկար տարիների ընթացքում ես նախաձեռնել եմ մի շարք երիտասարդական ծրագրեր, որոնք կերտել են իրական առաջնորդների: Ես երազում եմ, որպեսզի հայ երիտասարդներից ոչ մեկ իր ապագան չկապի արտերկրի հետ, որպեսզի ոչ մի հայ տաղանդ այլևս չլքի Հայաստանը անտեսված լինելու պատճառով: Մենք մի հզոր միջոց ունենք ձեր դեմ, և դա միասնությունն է, եթե միասնական պայքարենք փոփոխությունների համար, իրենց ռեժիմը կփլուզվի: Նրանք վախենում են հայ ժողովրդի միասնականությունից, դա է պատճառը, որ ուզում են մեզ սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների բաժանել»,- նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև