Ստեղծված են անարդար պայմաններ, երբ երկրում ընթանում է նախընտրական շրջան, իսկ Սամվել Կարապետյանն ընդդիմադիր կուսակցության նախագահ է. Թաթոյան | Ռուսաստանն ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է միայն հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյան | Հայաստանը վաճառքի չի դրվելու ընտրություններով. Թաթոյանի ուղերձը քարոզարշավից առաջ | Ո՛չ ռուսները, ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Կարեն Դեմիրճյանի նախադեպը պարզ բան է ասում՝ հայը կարող է լինել հերոս՝ առանց զենքի. Արման Թաթոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի 17 աջակից ապօրինի անազատության մեջ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի ելույթը` դատարանում | Կոստանյանն ու Թուրքիայի փոխարտգործնախարարը անդրադարձել են երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորություններին | Թուրքիան Ադրբեջանի հետ համակարգմամբ առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան | Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում, բացահայտում են սեփական բարոյական սնանկությունն ու հոգևոր դատարկությունը. Հայր Հովհաննեսի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին | ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանանց հետապնդելու իշխանությունների ձեռագիրը նոր չէ. Իրինա Յոլյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ Ալիկը ես չեմ. արդյոք Ալիկ Ալեքսանյանն է աջակցի համար «շալվար գնողը» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը խառնվել է իրար, գործ ունենք քաղաքական հետապնդման հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր հացը Սորոսն է ապահովել, մերը՝ մենք ենք վաստակել. հիմա հիբրիդն ո՞վ է. Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին

Լրահոս

Արմավիրում պետական ունեցվածքի գпղության դեպք է բացահայտվել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում հունվարի 23-ին տեղեկություններ են ստացվել, որ Ալաշկերտ գյուղի 38-ամյա բնակիչը Տալվորիկ գյուղից գողացել է մանրաթելային կառուցվածքով հրակայուն խողովակներ, ինչպես նաև տարբեր անձանցից ձեռք է բերել շինարարական այլ ապրանքներ, որոնք վաճառում է Ալաշկերտ գյուղի իր տան հարակից հողամասից և Արմավիր-Ալաշկերտ ճանապարհահատվածից։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Նրանք 38-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերել են ցինկե և երկաթե 1094 խողովակ, 12 կապոց մետաղական ճոպան, 2 կապոց հրակայուն թիթեղ, երկաթյա կշեռք, իսկ Արմավիր-Ալաշկերտ հատվածից՝ տարբեր տրամաչափի ցինկե և երկաթե 380 խողովակ, մանրաթելային կառուցվածքով տարբեր տրամաչափի 315 խողովակ և տարբեր երկարության ռելսեր:

Պարզվել է, որ ալաշկերտցի տղամարդը խողովակների մի մասը գողացել է Տալվորիկի համայնքային հողատարածքներից, իսկ մի մասը ձեռք է բերել տարբեր անձանցից և, չունենալով համապատասխան փաստաթղթեր, զբաղվում է այդ ապրանքների վաճառքով: Բացատրական աշխատանքի արդյունքում 38-ամյա տղամարդը ներկայացրել է 430 տուփ առանց համապատասխան դրոշմավորման և առանց մակնշման ծխախոտ, որոնք նա վաճառելու նպատակով պահել է իր տանը: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև