Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել. Ղահրամանյան | Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը

Լրահոս

25-ամյա բնակիչն այլ անձանց տվյալներով վարկեր էր ձևակերպել և գումար հափշտակել

Փետրվարի 6-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Մալիշկա գյուղի 25-ամյա բնակիչը համակարգչային հափշտակություն է կատարել։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նա նախկինում լինելով ընկերություններից մեկի աշխատակից՝ զբաղվել է արևային կայանների վաճառքի և տեղադրման ծառայությունների մատուցմամբ և տիրապետել ընկերության շահառուների անձնագրային տվյալներին: Աշխատանքից ազատվելուց հետո 2024 թ. դեկտեմբեր ու 2025 թ. հունվար ամիսներին, սպասարկում իրականացնելու կեղծ պատրվակով, այցելել է ընկերության շահառու՝ իր հինգ համագյուղացիների բնակության հասցեներ, լուսանկարել դեմքերը, այնուհետև նրանց անձնագրային տվյալներով բացել է բջջային հավելվածի դրամապանակներ ու ձևակերպել վարկեր՝ հափշտակելով ընդհանուր 1 միլիոն 860 հազար դրամ:

25-ամյա երիտասարդը հրավիրվել է մարզային վարչություն և խոստովանել արարքը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև