Skip to main content

Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան | ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ 102-րդ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ ու ընտանիքիս Նարեկ Նալբանդյանն ահավոր նյարդայնացնում է՝ իրավապահներին հանձնարարություն եմ տվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Տիգրանաշենի մասին չեմ խոսել, ես խոսել եմ Քյարքիի մասին՝ նյարդը զրոյացնում եմ. Նիկոլ Փաշինյան | Խոսքը այն մասին է, թե առաջիկա տասնամյակներում ո՞վ է ունենալու տարածաշրջանի հաղորդակցության առանցքային ուղիների նկատմամբ ազդեցության լծակները. Արմեն Հովասափյան | Եթե Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան մյուս օլիգարխները. Փաշինյան | Չեմ բացառում՝ Ադրբեջան այց կունենամ, բայց որևէ ժամկետ չեմ կարող նշել հիմա. Ալեն Սիմոնյան | Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել | Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից | Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնն անցնում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով. ԵԽ գլխավոր քարտուղար | Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր. Նիկոլ Փաշինյան | «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը | Հայաստանի հետ սկսվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում են հաղորդակցային նախագծեր. Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ

Լրահոս

Ադրբեջանն օկուպացված Արցախում իրականացնում է աննախադեպ մշակութային ցեղասպանություն․ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն (տեսանյութ)

Աշխարհի գերտերությունները և միջազգային կազմակերպություններն իրենց հայտարարություններում հաճախ մատնանշում են մարդու հիմնարար իրավունքները և համամարդկային արժեքները: Սակայն, 21-րդ դարում հենց այդ նույն կազմակերպությունների և տերությունների աչքի առաջ, նրանց լռությամբ և մեղսակցությամբ, Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը ժամանակավորապես բռնազավթված Արցախում իրականացնում է աննախադեպ մշակութային ցեղասպանություն: Որպեսզի պարզ լինի, թե ինչ մասշտաբների մասին է խոսքը, մեկ անգամ ևս հիշեցնենք, որ ամեն շաբաթ մեզ հետ համագործակցող միջազգային գիտական կենտրոնները իրենց մշտադիտարկումներով արձանագրում են երկու հուշարձանի հանդեպ վանդալիզմ կամ ոչնչացում։ Այս մասին գրում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը։

«Ադրբեջանը նպատակային և համակարգված ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը՝ կոպտորեն խախտելով միջազգային կոնվենցիաները և մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը: Այլևս խոսքը չի վերաբերում միայն պատմա-ճարտարապետական հուշարձանների կամ եկեղեցիների ավերմանը . գործ ունենք ամբողջական բնակավայրերի լիակատար ոչնչացման հետ: Արցախի հայկական հետքը վերացվում է ամենօրյա ռեժիմով, և այս հանցագործությունը իրականացվում է պետության ամենաբարձր մակարդակով՝ ուղղակիորեն Իլհամ Ալիևի հրահանգով:

Այս քաղաքականության զոհ են դարձել Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենեսն ու Մարիամաձորը, ինչպես նաև Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում գտնվող պատմական արժեք ներկայացնող կառույցները, որոնց թիվը անընդհատ աճում է: Վառ ապացույցն է https://t.me/ararathau տելեգրամյան ալիքի կողմից հրապարակված հերթական տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանը հիմնովին ավերել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծամձոր գյուղը՝ ոչնչացնելով նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին (https://monumentwatch.org/hy/monument/ծամձորի-սբ․-աստվածածին-եկեղեցին/):

Միջազգային հանրության անգործությունը, համարժեք արձագանքի բացակայությունը և նույնիսկ որոշ երկրների ղեկավարների ապօրինի այցերը բռնազավթված տարածքներ, նրանց ադրբեջանական քարոզչության գործիքներ դարձնելը, վկայում են այն մասին, որ նրանք ոչ միայն աչք են փակում կատարվող հանցագործությունների վրա, այլև դառնում են դրանց ուղղակի կամ անուղղակի հանցակիցները:

Ադրբեջանի այս բարբարոս քաղաքականությունը հայ ժողովրդի դեմ ուղղված ցեղասպանական ծրագրի շարունակությունն է, և այն չի կարող մնալ անպատիժ: Յուրաքանչյուր երկիր կամ կազմակերպություն, որը լռում է կամ նպաստում ադրբեջանական սանձարձակությանը, մեղսակից է այս մշակութային ոճրագործությանը և կիսում է պատասխանատվությունը ապագա սերունդների առջև:

Ի վերջո, որևէ ժողովրդի մշակույթի ոչնչացումը ևս ցեղասպանության բաղադրիչ է։ Իսկ պատերազմների ժամանակ մշակութային ցեղասպանություն իրականացնելու համար ևս սահմանվում է պատիժ` միջազգային իրավունքի բոլոր նորմերով ու կոնվենցիաներով։ Մինչդեռ այսօրվա միջազգային հանրության համար կարևորը համամարդկային արժեքները չեն։ Արցախի մշակութային ցեղասպանության հանդեպ բառացիորեն զրո արձագանքը այս փաստի վկայությունն է»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930