Skip to main content

Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան | ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ 102-րդ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ ու ընտանիքիս Նարեկ Նալբանդյանն ահավոր նյարդայնացնում է՝ իրավապահներին հանձնարարություն եմ տվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Տիգրանաշենի մասին չեմ խոսել, ես խոսել եմ Քյարքիի մասին՝ նյարդը զրոյացնում եմ. Նիկոլ Փաշինյան | Խոսքը այն մասին է, թե առաջիկա տասնամյակներում ո՞վ է ունենալու տարածաշրջանի հաղորդակցության առանցքային ուղիների նկատմամբ ազդեցության լծակները. Արմեն Հովասափյան | Եթե Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան մյուս օլիգարխները. Փաշինյան | Չեմ բացառում՝ Ադրբեջան այց կունենամ, բայց որևէ ժամկետ չեմ կարող նշել հիմա. Ալեն Սիմոնյան | Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել | Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից | Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնն անցնում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով. ԵԽ գլխավոր քարտուղար | Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր. Նիկոլ Փաշինյան | «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը | Հայաստանի հետ սկսվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում են հաղորդակցային նախագծեր. Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ

Լրահոս

Սույն պարոնը կարո՞ղ է հանկարծ հիշի, թե ովքեր են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ովքեր են բացարձակապես մենակ թողել մաքառող արցախցիներին․ «Հանուն Արցախի Միավորում»-ն արձագանքել է Ալեն Սիմոնյանին

«Հանուն Արցախի Միավորում»-ը, որը բաղկացած է արցախյան ու հայաստանյան տասնյակ կազմակերպություններից, խստիվ դատապարտում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ փետրվարի 11-ի տխրահռչակ հայտարարությունը, որով նա մեղադրեց արցախցիներին՝ չմնալու և չկռվելու մեջ: Այս մասին ասված է Միավորման հայտարարության մեջ:

«Սա ՀՀ իշխանությունների հերթական ատելության խոսքն է՝ ուղղված Արցախի ժողովրդին՝ քողարկելու համար իրենց մեծագույն մեղքերն ու սխալներն Արցախի անկման հարցում: Իսկ սույն պարոնը կարո՞ղ է հանկարծ հիշի, թե ովքեր են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, թե ովքեր էին իրենց գործողություններով նպաստում հյուծող շրջափակման խորացմանը, ովքեր են ամբողջապես հրաժարվել Արցախի նկատմամբ անվտանգային, իրավական ու քաղաքական պարտավորությունների կատարումից, ովքեր են բացարձակապես միայնակ թողել Արցախի մաքառող ժողովրդին՝ բազմակի անգամ ուժեղ թշնամուն դեմ հանդիման:

Իսկ կարո՞ղ է սույն անձնավորությունը բացատրել, թե որն է իր դրդապատճառը նման վտանգավոր ու զազրելի հայտարարություններ անելիս․ ակնհայտ պատասխանատվությունից ու մեղավորությունից խուսափե՞լը, Արցախի հանդեպ արհեստական ատելության չափաբաժինը մեծացնե՞լը,  հայ ժողովրդի պառակտումն էլ ավելի խորացնե՞լը, թե՞ մեկ այլ վերերկրային ու բարի նպատակ, որը հասու չէ տառապյալ ու մոլորյալ մահկանացուներիս…

Ի դեպ, եթե Արցախի ժողովուրդը չմարտնչեր նույնիսկ նման լքված ու հյուծված վիճակում, ապա 24 ժամում չէր պատճառի ադրբեջանական կողմին մի քանի անգամ ավելի շատ զոհ, քան արցախյան կողմն էր ունեցել (ավելի քան 200): Ավելի՞ն էիք փափագում…

Պատմությունը հիշում է պայքարողներին, բայց էլ ավելի երկար է հիշում նրանց, ովքեր դիտավորյալ ձախողում են իրենց ստանձնած պարտավորությունները՝ հանգեցնելով պատմական ողբերգությունների»,- նշված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930