«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Եթե Փաշինյանի ռուսաֆոբ արկածախնդրությունը շարունակվի, Հայաստանը կարող է զոհաբերվել Թուրքիայի ոտքերի առաջ. Սուրենյանց

Անցնող շաբաթը շրջադարձային կարող է դառնալ միջազգային հարաբերությունների տեսանկյունից: Այս մասին թելթեգրամյան իր ալիքում գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:

«Նախագահի Թրամփի խիզախ քայլը՝ հեռախոսազրույց ունենալ նախագահ Պուտինի հետ, ու ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների սպասվող հանդիպումը այս ամսվա վերջին՝ Սաուդյան Արաբիայում, առանցքային նշանակություն ունեն ոչ միայն ուկրաինական պատերազմի դադարեցման, այլ նաև նոր աշխարհակարգի ձևավորման հարցում: Սպասվող դարակազմիկ իրադարձությունների «գաղափարական» հողն, ըստ էության, ապահովված է: ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն օրերս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն իրատեսական չէ։ Պենտագոնի նոր ղեկավարը նաև առաջարկել է, թե Կիևն ու դաշնակիցները պետք է հրաժարվեն Ուկրաինայի նախկին՝ 2014 թվականի սահմաններին վերադառնալու հույսերից և պատրաստվեն Ռուսաստանի հետ բանակցությունների, որոնք կանցնեն միջազգային զորքերի աջակցությամբ։

Հեգսեթը պնդել է՝ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հասնել նրան, որ Եվրոպան ստանձնի Ուկրաինայի պաշտպանության համար ֆինանսական և ռազմական պատասխանատվության մեծ մասը։ Պենտագոնի ղեկավարը հստակեցրել է՝ Եվրոպան պետք է նաև հանձն առնի խաղաղապահ ուժերի տեղակայումը Ուկրաինայում, քանի որ «Ուկրաինայում ամերիկյան զորք չի տեղակայվելու»։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովում մի տպավորիչ ելույթ ունեցավ՝ անարգանքի սյունին գամելով ԵՄ բյուրոկրատիային և եվրոպական նեոլիբերալ շահախմբերին: Եվ վերջապես, խիստ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ նախագահը: «Ռուս — ուկրաինական պատերազմի սկսվելու գլխավոր մեղավորը Ջո Բայդենն է, ով խոստացել էր, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին»,- ասել էԴոնալդ Թրամփը: Երբ երեք տարի շարունակ ես ու հայաստանյան փոքրաթիվ գործիչներ անընդհատ պնդում էինք, որ ՆԱՏՕ-ի ընդարձակման քաղաքականությունն է հանգեցրել ուկրաինական պատերազմի սանձազերծմանը, պսևդոարևմտամետների կողմից արժանանում էին «ռուսահպատակ» որակմանը: Միանգամայն լեգիտիմ է հնչում հարցս՝ արդյո՞ք հայաստանյան այդ շրջանակները «ռուսահպատակ» են համարում նաև Թրամփին ու առհասարակ՝ ի՞նչ հակափաստարկ ունեն Թրամփի, Վենսի, Հեգսեթի դիրքորոշումներին՝ բացի նրանց ծպտյալ ռուսական գործակալ անվանելուց:

Արդյո՞ք Մյունխենում գտնված Փաշինյանը հասկացել է այն խորքային փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Արևմուտքում: Խիստ կասկածում եմ: Հակառակ պարագայում՝ անցած շաբաթ Հայաստանի խորհրդարանն, առաջին ընթերցմամբ, չէր ընդունի ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի արկածախնդիր օրենքը՝ տրվելով արևմտյան նեոլիբերալ շրջանակների սին քաջալերանքին, ինչն ամրապնդված չէ անվտանգության որևէ երաշխիքով ու ընդամենը քաջալերանք է Փաշինյանի հակառուսական «ստրիպտիզին»: Ուկրաինայի իշխանության նույն պատրանքահեն  քաղաքականությունն այդ երկիրը կանգնեցրեց ազգային աղետի, տրոհման փաստի առջև: Զելենսկիի արկածախնդրությունը քաջալերող Բայդենը կամ Ջոնսոնն այլևս «անհասանելի» են և Ուկրաինայի լուզեր նախագահը նրանցից չի կարող պահանջել անգամ Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ 10 տրիլիոն եվրո գումարը: Եվ վերջապես, անցած շաբաթ Կիևում Ուկրաինայի իշխանության ո՞ր «խիզախ աշխատանքն» էր ողջունում Փաշինյանի կուսակիցը:

Արդյո՞ք Փաշինյանի հոգին փառավորվել է, որ Զելենսկին «խիզախեց» ավելի մեծ ողբերգություն բերել իր երկրի գլխին, քան ինքը՝ Հայաստանի, թե՞ Արցախից հետո զոհասեղանին Հայաստանն է դրվելու՝ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու Փաշինյանի ցնորքն իրականություն դարձնելու համար: Երբ արդեն տեսանելի էր Թրամփի տպավորիչ վերադարձը Սպիտակ տուն, կարծիք էի հայտնել, որ Արևմուտքը Փաշինյանին քաղաքական առումով զոհաբերելու է Պուտինի ոտքերի առաջ: Այս սցենարը հիմա չարյաց փոքրագույնն է թվում, որովհետև եթե Փաշինյանի ռուսաֆոբ արկածախնդրությունը շարունակվի, Հայաստանը կարող է զոհաբերվել Թուրքիայի ոտքերի առաջ…»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև