Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենն փակման խոսքի ժամանակ չի կարողացել զսպել հույզերը՝ հիշատակելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դ. Վենսի խոսքերը. Հոյսգենի ձայնը դողացել է, և նա իջել է դահլիճ՝ հոտնկայս ծափահարությունների ներքո, հայտնում է RTE-ն։
«Այս համաժողովը սկսվեց որպես անդրատլանտյան համաժողով, փոխնախագահ Վենսի ելույթից հետո մենք ստիպված ենք վախենալ, որ մեր ընդհանուր արժեքային բազան այլևս ընդհանուր չէ»,- այս խոսքերով Հոյսգենն ընդհատել է ելույթը։
Փետրվարի 14-ի իր ելույթի ժամանակ Վենսն ասել էր, որ իրեն չի անհանգստացնում Ռուսաստանի կամ Չինաստանի սպառնալիքը, իրեն անհանգստացնում է «ներքին սպառնալիքը»՝ «Եվրոպայի նահանջը հիմնարար արժեքներից», խոսքը խոսքի ազատության, ժողովրդավարության բացակայության մասին է։ Այս առումով, նա նշել էր, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն սկսել են մեծապես տարբերվել:

















































